Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 14 » Մենք պատմության դառը էջերի դասերը քաղելով, որոշեցինք այլևս չսպասել այլ ըմբոստանալ. Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմ
16:43
Մենք պատմության դառը էջերի դասերը քաղելով, որոշեցինք այլևս չսպասել այլ ըմբոստանալ. Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմ
Մենք գիտենք, որ դուք կրկին տարածաշրջանում եք: Տարածաշրջանում եք միջազգային հանրության հանձնարարականով իրականացվող հերթական առաքելությամբ: Մենք գիտենք, որ այդ առաքելությունը ֆորմալ տեսակետից մեզ էլ է վերաբերում: Իրականում նախ և առաջ մեզ է վերաբերում: Գիտենք, սակայն, որ նախկին այլ առաքելությունների նման, այս անգամ նույնպես դուք մեզ չեք հանդիպելու: Ավելին, մեզ վերաբերող ոչ մի հարցով չեք զբաղվելու: Մեր մասին ոչ մի տեղ և ոչինչ չեք գրանցելու: Որովհետև ձեր տրամաբանությամբ մենք նրանք ենք, ով արդեն չպետք է լիներ: Ով արդեն 20 տարուց ավել այս տարածաշրջանում շարունակվող թոհուբոհի, դժբախտությունների և ողբերգությունների անվերջ թվացող մի շրջանգխշծի նշանակված զոհն է:
Մենք արդեն չպետք է լինեինք, բայց կանք: Ավելին, մտադիր չենք արդեն մեզ համար նախապատրաստված ճակատագրի լուռ ու հնազանդ խաղալիքը լինել, այլ պատրաստ ենք ուժերի առավելագույն կենտրոնացումով և համախմբումով պայքարել մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու, մեզ` նման ճակատագիր գծագրողներին և մեր հանդեպ այն իրականացնողներին մերկացնելու և արժանի հատուցման առջև կանգնացնելու, մեր բոլոր ոտնահարված իրավունքները վերականգնելու: Ինչպես արդեն կռահեցիք, մենք Ադրբեջանից ազգությամբ հայ բռնագաղթվածներն ենք: Մեզ հետ միասին այդ նույն ճակատագրին Ադրբեջանում արժանացել են նաև բազմաթիվ ասորիներ և ռուսներ, լեզգիներ ու թալիշներ, հրեաներ, հույներ, ուդիներ և անգամ` ադրբեջանցիներ: Սակայն բռնագաղթածների ամենամեծ հատվածը, այնուհանդերձ, հարյուր հազարավոր հայերն էին:
Երբ 88-ին առաջին ջարդարար հրոսակախմբերը Սումգայիթում սկսեցին, ապա Բաքվում, Գյանջայում, Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում շարունակեցին ներխուժել հայերի տները, երբ ուղղակի քաղաքների և ավանների փողոցներում ու հրապարակներում, շենքերի մոըտքերում, բակերում մարդկանց բռնաբարում, սպանում, տանջում էին ամբոխները, անգամ երբ այդ ամենը վերածվեց հարյուր հազարավոր խելագարների շաբաշների, (խելագարների` որոնց սկսեցին ղեկավարել ապագա անկախ Ադրբեջանի պարագլուխները), անգամ այդ ժամանակ մենք դեռ հրաժարվում էինք այդ ամենում որևէ օրինաչափություն, կառավարող ձեռք տեսնել: Այդ ամենը մեզ թվում էր մի սարսափելի, վայրագ արձագանք Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման մարմինների ինքնորոշման մասին ընդունած բանաձևերի: Բայց չէ որ մեզանից այդ քայլի կապակցությամբ ոչ ոք ոչ մի պաշտպանության խոսք, էլ ուր մնաց գործողություն, չէր կատարել: Ոմանք նույնիսկ հրապարակայնորեն` թերթերով, հեռուստատեսությամբ դատապարտել էին այն. մարդկանց այնպիսի սարսափ էր պատել, որ որևէ այլ արձագանք ուղղակի բացառվում էր: Չնայած դրան, սակայն, մարդկանց շարունակում էին սպանել, նրանց ունեցվածքն առևանգել և այրել` զուտ այն պատճառով, որ նրանք հայեր են:
Հետագայում տարբեր գիտակներ բացատրում էին, որ եղածը ԽՍՀՄ ղեկավարության ռեակցիոն-պահպանողական թևի դրդածն ու կազմակերպածն էր` Հայաստանում ու Ղարաբաղում բուռն զարգացող ժողովրդավարական գործառույթները խափանելու համար: Տարիներ անց, ամփոփելով եղածը, գիտակների մի այլ խումբ պնդում էր, որ իրականում տարածք է ազատվում ապագա նավթային-էներգետիկ կոմունիկացիոն միջանցքի համար, և էթնիկ զտումներն այդ միջանցքի տարածքում կայունություն ապահովող գործողությունների բաղկացուցիչ մասն էր: Այս վերջին` անհեթեթ ու ֆանտաստիկ թվացող վարկածն առաջ քաշողները նշում էին եղածի բացարձակ նույնությունը 1915 թվականի ցեղասպանության հետ: Վերլուծաբանները հետագայում որպես Արևմտյան Հայաստանի տարածքներում իրականացված ցեղասպանության հիմնական պատճառ մատնանշում էին ռեգիոնում բացարձակ կայունության ապահովումը` այդ տեղով նախատեսված Մերձավոր Արևելք (Իրաք, Եվրոպա), ըստ էության` նավթային-էներգետիկ երկաթուղու կառուցման ու շահագործման համար:
Այս ամենը մենք երկար ժամանակ զուտ դատարկ մտավարժանքներ էինք համարում, համոզված լինելով, որ ԽՍՀՄ-ը, իսկ վերջինիս փլուզումից հետո` նրա իրավահաջորդ Ռուսաստանը, անկախություն և ժողովրդավարություն հռչակած Ադրբեջանը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, վաղ թե ուշ կհայտնաբերեն մեղավորներին և կպատժեն նրանց, մեկ առ մեկ կգտնեն մեզ բոլորիս, որտեղ էլ որ մենք լինենք, կվերականգնեն մեր բոլոր իրավունքները` նախ և առաջ մեր հայրենիքում ազատ ապրելու, ուր տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների հետ միասին, նոր ժամանողների հետ համակեցության հնարավորություններ գտնելով, հազարամյակներ շարունակ ապրել են մեր նախնիները:
Ցավոք, իրականությունը գերազանցեց բոլոր ամենամռայլ կանխատեսումները: Ոչ ոք ոչ մի տեղ մեզ չէր սպասում: Անկախ Ադրբեջան հռչակեցին ու նրա ղեկը շատ դեպքերում զավթեցին հենց այն անձիք, ովքեր կազմակերպում էին հայերի ջարդերը: Իսկ այն ադրբեջանցիները, ովքեր ինչ-որ ձևով փորձում էին ընդդիմանալ ջարդարարներին, օգնել մեզ, իրենք իսկ հայտնվեցին արդեն քաղաքական հալածյալների և վտարանդիների դերում: Այդ Ադրբեջանը շարունակեց վերջին տասնյակ հազարավոր հայերի ջարդերն ու բռնագաղթը: Պատերազմի հետևանքով Ղարաբաղի շուրջ առաջացած ամայի գոտում բնակություն հաստատած հայ փախստականներին ու բռնագաղթվածներին նա ոչ միայն անդադար սպառնում էր պատերազմով, այլև գնդակոծում ու դիվերսիաներ էր իրականացնում այնտեղ: Այդ երկիրը ոչ միայն նավթի վաճառքից առաջացած հսկայական գումարներից իր փախստական քաղացիներին այդ տարածքներում բնակություն հաստատելու նպատակով ոչինչ չտրամադրեց, այլև օգտագործեց այդ միջոցները սպառնալիքները և դիվերսիաներն ավելացնելու, արտաքին աշխարհին այդ շանտաժի մասնակիցը դարձնելու նպատակով: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, աշխարհի առավել ազդեցիկ մի շարք պետություններ, խաղի նույն կանոններով, ամենուր մեզ անտեսեցին: Մենք չէինք հիշատակվում բանակցությունների ընթացքում, ոչ մի ընդունված փաստաթղթում: Գրեթե բոլոր երկրներում, որտեղ մենք հանգրվան էինք գտնում, մենք անցանկալի էինք: Մեծագույն դժվարությամբ ապրուստ էինք/ենք հայթայթում, ամեն վայրկյան ենթակա էինք/ենք արտաքսման: Իսկ արտաքսելու էին մեզ… Բաքու, քանի որ այդպես էր "որոշել” "համաշխարհային հանրությունը”, ի դեմս… Մինսկի խմբի: ՄԱկ-ի բոլոր ջանքերը կենտրոնացված էին Հայաստանում մեզ հնարավորինս արագ քաղաքացիություն տալու հարցին` առանց մեր կարծիքը հարցնելու: Քաղաքացի ենք` բոլորի ուսերից ընկած է "հայ փախստականության” ճակատագիրը լուծելու խնդիրը: 2007-ին զարմանքով կարդում էինք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք պայմանագրի մասին Միջազգային Ճգնաժամային Խմբի առաջարկը, ըստ որի Ղարաբաղի փաստացի իշխանություններին պետք է արգելվի նրա շուրջ տարածքներում հայեր բնակեցնել, նրանց կողմից ինքնակառավարման մարմիններ ստեղծել, նրանց կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել և մի շարք այլ` հայ փախստականության ճակատագրի լուծման հետ կապված արգելող կետեր: Սակայն այդ զեկույցում փաստացի կեղծիք կար: Այն ընդամենը արտահոսք էր, իսկ առաջարկն արդեն իրականացվում էր: Անհասկանալի էր, թե միջազգային հանրության որ ատյանները (ըստ ամենայնի` Մինսկի խումբը և ուրիշներ) ինչպիսի ճնշում էին գործադրել Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների վրա, սակայն Ադրբեջանից բռնագաղթվածների համար 2003-2004 թվականներից սկսված մինչև այսօր Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում կեցություն ստեղծելու բոլոր հնարավորությունները (որ, չգիտես ինչու, արտոնություններ էին կոչվում/ սրընթաց վերացվում էին, բոլոր օգնությունները` կրճատվում):
Արդյունքում Ադրբեջանից բռնագաղթված հայերի (գուցե նաև «անցանկնալի» այլ ազգությունների ներկայացուցիչների) համար թողնված էր միայն մեկ հեռանկար. ոչնչանալ, տարրալուծվել, կորչել որպես միասնություն, խնդիր, պրոբլեմ, ժամանակակից աշխարհի ճարտարապետների ձեռքերը ապագան գծագրելիս ավելորդ պրոբլեմներից ազատելու համար:
Բայց մենք պատմության դառը էջերի դասերը քաղելով, որոշեցինք այլևս չսպասել` ըմբոստանալ: Մենք, 1915 թվականի զոհերի նման, լուռ չենք պառկելու գերազմաններում, ցիրուցան չենք թափառելու աշխարհով մեկ` սպասելով, թե աշխարհի հզորներին երբ ձեռնտու կդառնա խոսել ցեղասպանություններից և հատուցումներից (դա միայն ժամանակի հարց է): Մենք հենց այսօր ձեռնամուխ ենք եղել հրավիրելու ադրբեջանահայության (հնարավորինս` նաև Ադրբեջանի այլ հալածյալ ազգերի և քաղաքական հետապնդումների ենթակաների) համագումար, որտեղ կձևավորենք մի պետաիրավական, քաղաքական կառույց, որը կկարողանա ստանալ այն հարցի պատասխանը, թե մեր հանդեպ ով և ինչու է իրականացրել այն բոլոր հանցագործությունները, որոնց մենք բախվեցինք վերջին քսանամյակում, ով և ինչու է շարունակում մեր հանդեպ այդ հետապնդումների շղթան, և ինչպես կառուցել ու կարգավորել մեր կյանքն այսօր:
Հույս ունենք, որ ձեզնից, միջազգային կառույցներից, օտարերկրյա պետություններից, Ադրբեջանից, Ղարաբաղից, Հայաստանից նրանք, ովքեր ակամա են ներգրավված եղել այս արատավոր գործընթացներում, համարձակություն կգտնեն իրենց մեջ ետ կանգնել և հաղթահարել այն անօրությունները, որոնք ստեղծվել են նաև իրենց ակամա մասնակցությամբ:

Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտե

/Times.am/
Просмотров: 443 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ