Блог
Главная »
2010 »
Октябрь »
26 » <<Լեզվի մասին>> և <<Հանրակրթության մասին>> օրենքների քննարկումները թերևս կհետաձգվեն
15:42 <<Լեզվի մասին>> և <<Հանրակրթության մասին>> օրենքների քննարկումները թերևս կհետաձգվեն |
<<Լեզվի մասին>> և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագծերը հավանաբար կքննարկվեն ԱԺ հաջորդ քառօրյայում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
<<Մենք հավատարիմ ենք մնացել մեր ասածին և կարծում ենք, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելը ճիշտ չէ, փոփոխություններ պետք է արվեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում>>, պարզաբանել է Հ. Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով, իրենք խորհրդակցել են իրավաբանների հետ, որոնք ասել են, որ հարկավոր է «Լեզվի մասին» օրենքից հղումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում:
«Դա փոփոխություն չէ, դա հղում է»,- հավաստիացրեց Հովիկ Աբրահամյանը:
/Times.am/
|
Просмотров: 436 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |