Ադրբեջանը ներկայացնում է, թե իբր Արցախում, ներկայիս Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև Հայաստանում գոյություն ունեցող քրիստոնեական հուշարձանները, եկեղեցիները աղվանական են: Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները որոշել են, որ աղվանների հետնորդներն են. այդ դեպքում աղվանական եկեղեցիներն ու հուշարձաններ «ադրբեջանական» են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կեղծիքների և հայոց պատմության խեղաթյուրման մասին խոսեց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը:
Հիշեցնենք, որ քարտեզագիրն այսօր հանրությանը ներկայացրեց իր հեղինակած «Հորինված պատմություն Ադրբեջան և Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» գիրքը` 30 քարտեզներ, որոնք ևս մեկ անգամ հավաստում են հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկ լինելու փաստը:
«Այսպիսով ադրբեջանցիներն ուզում են մի կերպ «փաստել», որ այն պատմությունը, որ այս տարածաշրջանում գոյություն է ունեցել և պատկանում է հայերին իրենց ն է»,- շեշտեց բանախոսը:
Ռ. Գալչյանը նշեց, որ մի կողմից ադրբեջանցիներն ասում են, որ աղվաններն իրենց նախապապերն են և այս տարածաշրջանում ապրել են 3 հազար տարի, իսկ մյուս կողմից ասում են, որ թուրքերի հետ մեկ ազգ են` երկու պետության մեջ:
Թե ինչպես են երկու հակադիր պատմական մոտեցումները ադրբեջանցիները ցանկանում համադրել, բանախոսը դժվարացավ պատասխանել:
«Մեկը կենտրոնական Ասիայից եկած ժողովուրդ է, մյուսը` բնիկներ»,- փաստեց քարտեզագիրը:
/Aysor.am/
|