Блог
Главная »
2010 » Октябрь » 11 » ՀՅ Դաշնակցությունը մեկնում է Բաքու
10:48 ՀՅ Դաշնակցությունը մեկնում է Բաքու |
PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության պատվիրակության ներկայացուցիչները կմասնակցեն ԱՊՀ, Կովկասի և սևծովյան ավազանի պետությունների երկրների Սոցինտերնի տարածաշրջանային կոմիտեի նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը Բաքվում: Այդ մասին Բաքվում մամլո ասուլիսում հայտարարել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան:
Հայկական պատվիրակության մեջ կմտնեն Դաշնակցություն կուսակցության 3 ներկայացուցիչներ` Մարիո Նալբանդյանը, Կիրո Մանոյանը և Գևորգ Սինոսյանը: Նրանք կժամանեն Բաքու հոկտեմբերի 11-ին: Այալայի խոսքերով, միջոցառմանը կմասնակցեն նաև Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի պատվիրակությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքին կհետևեն Շվեդիայի, Հունգարիայի, Հունաստանի սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները, հաղորդում է ԱՊԱ-ն:
/Panarmenian.net/
|
Просмотров: 550 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 3.0/1 |