Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 1 » ՀՀ վարչապետը շնորհավորել է ՉԺՀ ժողովրդին ազգային տոնի առթիվ
12:58
ՀՀ վարչապետը շնորհավորել է ՉԺՀ ժողովրդին ազգային տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին և չինաստանի ժողովրդին` կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի կառավարության անունից ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար` ի դեմս Ձեզ շնորհավորել չին ողջ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը ցանկանում եմ Չինաստանի ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում:

Մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնց հատուկ է քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակն ու վստահությունը: Ունենալով նման վստահելի հիմք` մենք այսօր ձգտում ենք զարգացնել և կատարելագործել փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:

Այս առումով կարևոր դեր են խաղում ամենբարձր մակարդակի փոխայցելությունները: Մեր երկրների միջև համագործակցության ոլորտների ընդլայնմանն էր ուղղված մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը Չինաստան, որը կայացել է այս տարվա գարնանը: Այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Հու Ձինտաոուին, մասնակացել է ՙՇանհայ Էքսպո- 2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսությանը և մասնավորապես այցելել Շանսիի նահանգ, որտեղ ներկա է գտնվել հայ-չինական Շանսի-Նաիրիտ գործարանի բացման արարողությանը: Այդ ձեռնարկությունը համատեղ նախագծերի իրականացման առաջամարտիկն է: Եվ այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: 

Համագործակցության նոր հորիզոններ գտնելու համար առիթ հանդիսացավ նաև վերջերս կատարած իմ այցը, որի ընթացքում եղա Պեկինում, Շանհայում և Սիչուան նահանգում: 

Այդ կապակցությամբ օգտվելով առիթից` ցանականում եմ երախտագիտությունս հայտնել Չինաստանի իշխանություններին սրտաբացության, ջերմության և բացառիկ հյուրասիրության համար, որը ցուցաբերվել է մեզ այցի ընթացքում: 
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պատրաստակամություն է հայտնվել երկկողմանի հարաբերությունների բազմաբովանդակ զարգացման համար: Առաջնային են համարվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, տուրիզմը և բարձր տեխնոլոգիաները: Մենք հավաստել ենք մեր շահագրգռվածությունը ինտենսիվ մշակութային փոխանակման համար:

Այդ ընթացքում դարձանք այն հիրավի հսկայական փոփոխությունների վկան, որոնք տեղի են ունենում Չինաստանում: Հաշված տասնամյակների ընթացքում Չինաստանը դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը` արձանագրելով տպավորիչ նվաճումներ նաև սոցիալական զարգացման ոլորտում: Մենք հսկայական իրականացումների վկան ենք, որոնք, կարծում եմ, ունեն պատմական նշանակություն ոչ միայն Չինաստանի ժողովրդի համար, այլև մեծ ազդեցություն` աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա:

Այդ նվաճումների խորհրդանիշն ու միևնույն ժամանակ մարմնավորումը դարձավ «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսը: Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը: Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլև վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»:

/Aysor.am/
Просмотров: 475 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ