Блог
Главная »
2010 » Октябрь » 15 » ՀՀ նախագահը Կապանում մասնակցել է շենքի հիմնարկեքի
16:53 ՀՀ նախագահը Կապանում մասնակցել է շենքի հիմնարկեքի |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Սյունիք կատարած այցի շրջանակներում երկրի ղեկավարը մասնակցեց Կապան քաղաքում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության մարզային սոցիալական ծրագրի շրջանակներում Կապանում երիտասարդ ընտանիքների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագիրը միտված է խթանելու կառավարության կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման հայեցակարգը:
Ըստ փոխնախարարի, Կապանում կառուցվող բազմաբնակարան շենքը նոր քաղաքի զարգացման համար կարևոր նշանակություն կունենա:
Նշենք, որ բնակելի համալիրը բաղկացած Է լինելու 3 մասնաշենքերից և ունենալու է 335 բնակարան: Նախատեսվում է, որ շենքի շինարարությունը կավարտվի 2012թ.-ի նոյեմբերին: Բնակելի համալիրի ամբողջ արժեքը կազմում է 7.6 մլրդ դրամ:
Երիտասարդներին բնակարանները տրվելու են համաձայն «Աջակություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության»-ը ծրագրով սահմանված հիպոթեկային դրույթների. մինչև 35 տարեկան երիտասարդ բնակիչներին կամ այն երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինների տարիքային հանրագումարը չի գերազանցում 70 տարին:
/Aysor.am/
|
Просмотров: 561 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |