Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 5
Հյուրեր: 5
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 18 » ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանում է Ալիևին
12:56
ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանում է Ալիևին
«Ադրբեջանի «վաստակավոր ուսուցիչ» Գիյաս Գուլիև մալլումի «բարձր հովանու ներքո»` Եվլախի դպրոցի բացման արարողությունը վերածվեց մի անօրինակ «հայրենասիրական» շոուի, որի ժամանակ կեղծ տեղեկատվություն տարածելու գործում ինքն իրեն հերթական անգամ գերազանցեց Ալիև կրտսերը: 

Ցավոք, մարդու հիվանդ երևակայությունը չունի սահմաններ և հետևաբար չունի նաև պատասխանատվության անհրաժեշտ մակարդակ: Այդպիսին էին օրինակ Հիտլերի նացիստական բոցաշունչ ելույթները, այդպիսին էր երիտթուրքերի այլատյացության քարոզչությունը, նույն Ադրբեջանում այդ ոգով էին ելույթ ունենում հետխորհրդային այն առաջնորդներն, ովքեր սանձազերծեցին պատերազմ և արյունահեղություն: Իսկ ինչո՞ւմ են մեղավոր ադրբեջանական նոր սերունդները, որոնք արդեն դպրոցական նստարանից պետք է զոհ դառնան կեղծիքի և ստի վրա կառուցված մի քարոզչության, որը Ալիևը կոչում է հայրենասիրություն, այնինչ քաղաքակիրթ աշխարհում նման երևույթները կոչվում են տգիտություն և զեղծարարություն: Ինչ դասական հիմարություններ պետք է հորինեն ադրբեջանական ուսուցիչները, որ կարողանան իրենց սաներին ապացուցել, որ իրենք ոչ թե ընդամենը մեկդարյա եկվորներ են, այլ գոնե Բաքվի և նրա հարակից շրջանների իրական բնիկները: Չէ՞ որ չափից դուրս քիչ են պատմական վկայությունները, եղածներն էլ շատ թարմ են և Սովետական միության պարգևն են»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը՝ Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որի ժամանակ նշել է, որ ոչ միայն Արցախը, այլ նաև Զանգեզուրը, Երևանը, Սևանն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»: Վերջինս մեղադրական խոսքեր է հնչեցրել Ստեփան Շահումյանի հասցեին և հպարտությամբ նշել, որ իր հրամանով ապամոնտաժվել է 26 կոմիսարների հուշարձանը: 

Պատգամավորի խոսքերով՝ Ալիև կրտսերը մոռանում է, որ այդ նույն Ստեփան Շահումյանի և իր զինակից ընկերների ձեռքով կառուցված Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունն է, որ ի վերջո հնարավորություն է տվել մարդամեջ դուրս գալ նաև Ալիևների ընտանիքին:

«Մի՞թե աշխարհի 17 համալսարանների պատվավոր դոկտորը և Իշխան Յարոսլավ իմաստունի առաջին աստիճանի շքանշանակիրը չունի այնքան իմաստնություն, որ չի կարելի դեմ դուրս գալ համաշխարհային պատմությանն ու բազմահազար աղաղակող փաստերին, չի կարելի անտեսել կենդանի պատմամշակութային վկայությունները և չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես: Միթե Ալիևը չի գիտակցում, որ այդ նույն աշակերտը ապագայում, երբ ուսումնառության մեկնի Ադրբեջանից դուրս, ուր հարյուրավոր հայագիտական կենտրոններ ու ամբիոններ կան, իր սովորած կեղծ պատմության պատճառով ծիծաղի առարկա է դառնալու: Բնականաբար, Եվլախում որևէ մեկը չէր հանդգնի բարձրաձայն հակառակվել Ալիևին, և ադրբեջանցի աշակերտների փոխարեն ես եմ ցանկանում մեկ հարց ուղղել նրան. hնարավո՞ր է արդյոք, որ Ալիևի պապերը կառուցած լինեն ասենք պատմական Բախք-Քաշունք-Բարգուշատ (1964 թ-ից Կուբաթլուի շրջան), Կովսական (1930 թ-ից Զանգելանի շրջան), Պարտավ (1930 թ-ից Թարթառի և Բարդայի շրջաններ) գավառների, Տիգրանակերտի (1930-ից Աղդամի շրջան), Կարյագինոյի (1959թ-ից Ֆիզուլիի շրջան), Դիզակ գավառի հարավային հատվածի (1930թ-ից Ջեբրայիլի շրջան) ընդհանուր թվով մոտ երեք տասնյակից ավելի եկեղեցիներն ու վանքերը, շուրջ մեկ տասնյակ բերդերը, հարյուրավոր հնեաբանական հուշարձաններն ու խաչքարերը»,- ասաց Ա. Զաքարյանը:

Այնուհետև քաղաքական գործիչը հավելեց. «Իսկ եթե Ալիևն ու Գուլիևը մեկական բահ վերցնեն ու սկսեն փորել Ադրբեջանի ընդերքը, վստա՞հ են արդյոք, որ պատմական տարբեր ժամանակաշրջանների պատկանող նոր գտածոներով չեն հարստացնի հայկական հնեաբանական գանձարանը: Թե՞ Ֆիզուլի քաղաքի մոտակայքում գտնվող Գարաքեպաք թեփե կոչվող բլուրի վրա 1964թ. սկսված և անմիջապես ավարտված պեղումներն արդեն վկայում են, որ Ադրբեջանի տարածքում չի կարելի պեղումներ անել, որովհետև ամենուր կարող են ի հայտ գալ հայկական հետքեր»: 

/Aysor.am/
 
Просмотров: 540 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ