Блог
Главная »
2010 » Октябрь » 11 » ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում
10:54 ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում |
PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների միջպետական հարաբերությունների կարևոր մաս կազմող խորհրդարանների միջև համագործակցությունը` շփումները թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով:
Զրուցակիցներն անդրադարձան 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի խորհրդարանի ղեկավարը անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Ալի Լարիջանիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` կարևորելով Իրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը այդ հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 541 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |