Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 12 » “Հայկական ժամանակ” թերթի փոխանցմամբ` Վրաստանը տարածքներ և գյուղեր է զավթել ՀՀ հյուսիսային մասերից
12:19
“Հայկական ժամանակ” թերթի փոխանցմամբ` Վրաստանը տարածքներ և գյուղեր է զավթել ՀՀ հյուսիսային մասերից
Մեջբերում ենք թերթի տպագրած մտահոգությունը. "Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Վրաստանի սահմանի վրա գտնվող հայկական մի քանի գյուղերի մոտ վրացական կողմը շաբաթներ առաջ սահմանապահ կետեր է տեղադրել, այսպես ասած՝ բլոկ-պոստեր, ինչի արդյունքում հայկական մի քանի գյուղեր մնացել են վրացական կողմում։
Ըստ մեր տեղեկությունների, խոսքը հայ-վրացական սահմանին գտնվող Լոռու մարզի Զիլիզա և Տաշիրի մերձակա մի քանի գյուղերի մասին է։ Ինչպես հայտնի է, Հայաստանի և Վրաստանի միջև դեռևս 90-ական թվականներից ընթանում է սահմանագծման և սահմանազատման գործընթաց։ Այսօր հայկական կողմի հանձնաժողովի նախագահն է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Երեկ, երբ Շավարշ Քոչարյանին հարցրինք, թե կոնկրետ որ գյուղերն են վրացական սահմանային կետերի տեղադրման արդյունքում մնացել վրացական կողմում, նա պատասխանեց. «Չկա նման բան, որ այն կողմը… կան հայաբնակ գյուղեր, ցավոք սրտի, որ այո…»։ Փոխարտգործնախարարը պատասխանը տարօրինակ կերպով կիսատ թողեց և մեզ խորհուրդ տվեց դիմել մամուլի վարչություն։ ԱԳՆ մամուլի ծառայությանն ուղղված մեր հարցերին՝ որոնք են այդ գյուղերը, արդյոք ՀՀ իշխանությունների համաձայնությա՞մբ են դրանք մնացել Վրաստանի կողմում, և եթե այո, ապա ինչպես է այդպես ստացվել, չպատասխանեցին։ Փոխարենը խորհուրդ տվեցին դիմել սահմանապահներին։ Այսինքն, սահմանազատման հանձնաժողովի նախագահը ՀՀ ԱԳ փոխնախարարն է, հարցը զուտ քաղաքական է, հանձնաժողովում կա դիվանագետ, որը շուրջ տասնհինգ տարի զբաղվում է բացառապես հայ-վրացական հարցերով և քաջատեղյակ է սահմանազատման խնդիրներից, իսկ ԱԳՆ-ից խորհուրդ են տալիս դիմել սահմանապահներին, որոնց դերակատարությունը այս հարցում սահմանափակվում է քաղաքական որոշումները կատարելով և որոշ տեխնիկական հարցեր համաձայնեցնելով։ Մենք զանգահարեցինք Լոռու մարզպետարան։ Մարզպետարանի տարածքային վարչության մասնագետ տիկին Մելանյան փոխանցեց, որ խոսքը Ջիլիզայի և Տաշիրի մի քանի գյուղերի մասին է, սակայն նշեց, թե իրավասու չէ մանրամասն այդ թեմայով որևէ բան խոսել, այդ մասին կարող է ասել մարզպետը կամ նրա օգնականը։ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ընդունարանից, սակայն, մեզ փոխանցեցին, որ ոչ մարզպետը, և ոչ էլ նրա օգնականը տեղում չեն։ Ուշագրավ է, որ ռադիոծածկույթից դուրս էր Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը. նրա բջջայինը երեկ կեսօրից սկսած մինչև ուշ երեկո անհասանելի էր։Եթե մեր տեղեկությունը հաստատվի, նշանակում է՝ Հայաստանը կորցնում է ստրատեգիական նշանակության տարածքներ. գյուղացիները զրկվելու են Վրաստանի սահմանապահների կողմից հսկվող կենսական նշանակություն ունեցող հողերից և սկսելու են լքել այդ գյուղերը։ Առանց այն էլ նույն Ջիլիզայում 65 տնտեսությունից մնացել է 40-ը, գյուղն ունի 86 հա վարելահող, բայց դրանք չի մշակում։ Մշակվում են միայն տնամերձ հողամասերը”։

/Times.am/
Просмотров: 511 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ