Блог
Главная »
2010 » Октябрь » 13 » Հայաստանը խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացման որոնումների մեջ է
14:49 Հայաստանը խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացման որոնումների մեջ է |
PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է միջազգային աշխատաժողովի, որը նվիրված էր խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին։ Կառավարության անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնյակ երկրներից Երևան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանը դեռևս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն։ ՀՀ Ազգային ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։ «Թե միջազգային և թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետը բեղմնավոր աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ փորձի փոխանակումը կհուշի, թե մեր երկիրն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
/Panarmenian.net/
|
Просмотров: 558 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |