Քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին համոզված է, որ առանց նավթի ու գազի էլ Հայաստանը կարող է առաջընթաց ունենալ: Այսպիսի կարծիք նա հայտնել է հարցազրույցներից մեկի ժամանակ: «Ադրբեջանը շատ նավթ և գազ ունի, սակայն դա անսպառ չէ, և Ալիևը, երբ մենակ է մնում ինքն իր հետ, մտածում է, որ շատ դժվար է Հայաստանի հետ անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ գտնվելը»:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, որտեղ նույն նավթի ու գազի գործոնն իր դերն է խաղում, տարածաշրջանային ռազմավարություն մշակելիս Ռուսաստանի առաջնահերթություններին ու այն փոխահարաբերություններին, որոնք նա ունի տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա այս ամենն, ըստ Գանապոլսկու, զուտ Ռուսաստանի ներքին գործն է.
« Վերջիվերջո, հայերի ի՞նչ գործն է, թե Ռուսաստանն ինչ շահեր ունի: Դուք երբևէ լսե՞լ եք, որ Ռուսաստանը բարձրաձայնի Կովկասի հետ կապված իր ռազմավարությունը»,- ասում է Գանապոլսկին՝ ավելացնելով, որ եթե խոսք է գնում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու մասին, ապա Ռուսաստանի այս «կարգադրությանը» Հայաստանը հետևում է:
Գանապոլսկին, սակայն, բարձրաձայնում է Ռուսաստանի մի ցանկության մասին. «Ռուասատանի ռազմավարական ցանկությունն է՝ ներկա գտնվել այս տարածաշրջանում: Սա կարևոր է, քանի որ Ռուսաստանն այստեղ շահեր ունի, այստեղ պիտի ֆորպոստ լինի, բայց Ռուսաստանի այս ձգտումները որևէ կերպ չեն խանգարում Հայաստանին ՝ վարել անկախ քաղաքականություն: Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մեդվեդեվը այսպիսի արտահայտություն թույլ տա՝ «Մենք արգելում ենք Հայաստանին՝ հաշտվել Ադրբեջանի հետ, չլուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ Թուրքիայի ուղղությամբ թքել: Ես չեմ կարդացել այդպիսի բան: Ռուսաստանն իր շահերն ունի, բայց Ռուսաստանը հիմա զբաղված է Լուժկովի դեմ պայքարելով»:
/Aysor.am/
|