Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 4 » Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին
11:31
Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆին և կանցլեր Անգելա Մերկելին` Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆին ուղղված Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հարատև միասնություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը":

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ուղղված շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին` Ձեր երկրի ազգային տոնի` Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Քսան տարի առաջ իրականություն դարձած Գերմանիայի վերամիավորումը հիրավի պատմական նշանակություն ունեցավ ոչ միայն տասնամյակներ շարունակ երկու հատվածների պառակտված Գերմանիայի ժողովրդի, այլ նաև ողջ աշխարհի համար` խորհրդանշելով սառը պատերազմի ավարտը:

Ուրախությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի և միացյալ Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից գրեթե երկու տասնամյակ անց արձանագրվել է երկկողմ հարաբերությունների շարունակական աճ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Գերմանիան մշտապես զորավիգ է եղել Հայաստանի ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության հետևողական զարգացմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում, մասնավորապես` ԵՄ ձևաչափով: Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի եվրաինտեգրման պատասխանատու ճանապարհին:

Այս տարվա հունիսին Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը և Ձեզ հետ կայացած հանդիպումը վերահաստատեցին այն համոզմունքը, որ մեր երկրների միջև առկա է փոխադարձ ձգտում ավելի ընդլայնելու և խորացնելու դինամիկ կերպով զարգացող հայ-գերմանական հարաբերությունները:

Այդ համոզմունքից ելնելով` վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը: Ձեր այցը, անկասկած, լրջորեն կխթանի հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և հիանալի հնարավորություն կընձեռի` նախանշելու համագործակցության նորանոր ոլորտներ:

Կիսելով Ձեր տոնական տրամադրությունը` կրկին շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան հոբելյանի առթիվ և մաղթում բազում հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա բարգավաճում և պայծառ ապագա:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: 

/Aysor.am/
Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ