Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 27 » Դավիթ Ջամալյան. Արցախում թշնամին երբեք անպատիժ չի մնացել
13:56
Դավիթ Ջամալյան. Արցախում թշնամին երբեք անպատիժ չի մնացել
Երեկ ադրբեջանցի դիպուկահարի արձակած փամփուշտի զոհ դարձավ քսանամյա հայ զինվոր Հարութ Գրիգորյանը: Հատկանշական է, որ դեպքը տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին: Թե ինչ նպատակներ է հետապնդում ադրբեջանական կողմը նման սադրանքների միջոցով Times.am-ի թղթակիցը փորձել է պարզել ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանից:

«Նման ճանապարհով Ադրբեջանը որևէ ռազմական խնդիր չի լուծում: Երեք նախագահների հանդիպումից առաջ սա ավելի շատ քարոզչական քայլ էր», – վստահություն հայտնեց Ջամալյանը: «Մենք հաճախ ենք ականատես լինում, որ նման հանդիպումներից առաջ ադրբեջանցիներն ապակայունացնող գործողություններ են իրականացնում: Քանի որ հիմա բանակցային գործընթացն ընթանում է ավելի շատ մեր օգտին, Ադրբեջանն այսպիսով խնդիր ունի ապակայունացնել իրավիճակը, ճնշում գործադրել, իբր թե ցույց տալ, թե իրենք համաձայն չենք այս իրավիճակի հետ, բողոք արտահայտել»:

Ըստ փորձագետի, նամն ճանապարհով ադրբեջանցիները փորձում են ճնշում գործադրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա: «Բոլորին էլ ձեռնտու է կայուն իրավիճակը տարածաշրջանում, իսկ Ադրբեջանը միտումնավոր ապակայունացնում է այն` փորձելով պայմաններ թելադրել: Այս գործողություններն, իհարկե, ուղղված են ոչ միայն հայ հասարակությանը, այլև` միջազգային հանրությանն ու հենց իրենց` ադրբեջանցիներին: Սրանք կարծես թե Ալիևի ռազմական հոխորտանքի իրականացումն են, խոսքից գործի անցնելու քայլերը: Ալիևն անընդհատ ասում է, թե պատերազմ է լինելու, սակայն ոչինչ չի լինում, և սպանությունները սահմանի վրա նպատակ ունեն համոզելու ադրբեջանցիներին, թե իրենց ղեկավարությունը ոչ միայն խոսում, այլև գործում է: Իսկ մեզ նրանք ցանկանում են ցույց տալ, թե հզոր են: Սա առավելապես քարոզչական քայլ է», – ասել է ռազմական հոգեբանը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ պետք է անի հայկական կողմն Ադրբեջանի ոճրագործություններին հակազդելու համար, Ջամալյանն նշեց, որ ԼՂՀ ՊՆ վերջերս շատ հստակ հայտարարություն արեց, ասելով, որ նման գործողությւոններն անպատիժ չեն մնալու: «Կտրուկ գործողությւոններ պետք է արվեն` Ադրբեջանի այսօրինակ հանցագործությունները չեզոքացնելու համար: Տարիների փորձը ցույց է տալիս, որ Արցախում թշնամին անպատիժ չի մնում: Սա շատ կարևոր է: Նրանք փակագծերը չբացեցին, սակայն պատասխան հաստատ կլինի», – համոզմունք հայտնեց Դավիթ Ջամալյանը, որն իր ցավակցանքի խոսքերն հայտնեց Հարութ Գրիգորյանի հարազատներին: «Չնայած հիմա որևէ սփոփանքի խոսք անզոր է, սակայն նրանք պետք է իմանան, որ իրենց որդին զոհվել է հերոսի մահով», – ասել է Ջամալյանը:

/Times.am/
Просмотров: 518 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ