Блог
Главная »
2010 » Октябрь » 1 » Անիի տաճարում նամազը` «մեծ առաջադիմություն»
13:11 Անիի տաճարում նամազը` «մեծ առաջադիմություն» |
«Անիի մայր տաճարում թուրքերի կողմից նամազ անելու ցանկությունը կարելի է մեծ առաջադիմություն համարել: Նրանք մեր տաճարների նկատմամբ միշտ էլ այլ վերաբերմունք են ունեցել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և ավելացրեց, որ իրենց կողմից նամազ անցկացնելու դեմ հատուկ ընդվզելու առիթ չկա, քանի որ «թուրքերը վերջապես հասկացել են, որ Աստծո տաճարում պետք է աղոթել և ոչ թե այն օգտագործել այլ նպատակների համար` որպես հանրային զուգարան:
«Մենք բոլորս ուրախանալու առիթ ունենք։ Դարեր շարունակ մեր եկեղեցիները պղծվել են, զուգարանի են վերածվել, իսկ հիմա նամազ են անելու»,- ընդգծեց Ս.Կարապետյանը:
Հուշարձանագետի խոսքով, 1912-ին Թուրքիայում եղել է մոտ 2000-ից ավելի գործող եկեղեցի, իսկ այսօր այդ եկեղեցիների 10 տոկոսի միայն հետքերն են մնացել ու դրանք կարելի է մատների վրա հաշվել:
/Aysor.am/
|
Просмотров: 594 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |