Блог
Главная »
2010 » Октябрь » 5 » Ադրբեջանցիները սպանել են հայ հովվին, որին ներկայացնում էին իբրև դիվերսանտ
17:28 Ադրբեջանցիները սպանել են հայ հովվին, որին ներկայացնում էին իբրև դիվերսանտ |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել Բաքվում Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան մասին: Համաձայն այդ հայտարարության, Մանվել Սարիբեկյանը, ով այս տարվա սեպտեմբերի 11-ին առևանգվել էր ադրբեջանական զորքերի կողմից, ինքնասպան է եղել:
Ռազմական դատախազության աշխատակիցները բժշկական փորձագետների հետ միասին հայտարարել են, որ Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա վրա բռնության հետքեր չկան: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը առևանգվել էր ադրբեջանցիների կողմից սույն թվականի սեպտեմբերի 11-ին: Ձերբակալումից մի քանի օր անց, ադրբեջանցիները կազմակերպեցին "հարցազրույց” Սարիբեկյանի հետ, որպեսզի ապացուցեն, թե նա եղել է հայ դիվերսանտ: ՀՀ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Սարիբեկյանը զորացրված է և ներկայումս չի ծառայում բանակում:
Պաշտպանության նախարարությունում հրաժարվեցին մեկնաբանել Մանվել Սարիբեկյանի սպանության փաստը: Լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով մեկնաբանություններից հրաժարվեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում:
/Times.am/
|
Просмотров: 547 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |