Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 10
Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀԱՊԿ անդամ պետությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դեպքում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: Երկրի ղեկավարը նաև կրկնել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, ըստ որի, հայկական կողմը կտրականապես դեմ է խնդիրը ռազամական ճանապարհով լուծելուն:
«Եթե Ադրբեջանի կողմից ԼՂ-ում լինի որևէ ռազմական արկածախնդրություն, ապա Հայաստանն այլընտրանք չի ունենա, բացի ԼՂ անակխությունը դե յուրե ճանաչելուց»,-ասել է Ս. Սարգսյանը: Նա նաև ընդգծել է, որ այդ դեպքում Հայաստանը կաջակցի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովմանը` հնարավոր բոլոր միջոցներով:
ՀՀ նախագահը միաժամանակ հիշեցրել է Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարությունը, ընդգծել, որ ուժի կիրառումն անընդունելի է,և կարգավորման սկզբունքները մեկ ամբողջություն են, ու դրանցից մեկի առանձնացումը կխոչընդոտի կարգավորմանը:
... Շարունակություն »
Просмотров: 524 | Добавил: Voskanapat | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

«WikiLeaks» կայքի հրապարակած փաստաթղթերի մեջ զեկույցներ կան նաև Ադրբեջանում պաշտոնյա-օլիգարխների մասին: Փաստաթղթերից մեկը արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի տնտեսական և քաղաքական հզորության մասին է: Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Դոնալդ Լուի անցյալ տարի պատրաստած զեկույցում նշվում է, որ նախկինում Ադրբեջանի ամենակոռումպացված պաշտոնյան` Պետական մաքսային ծառայության ղեկավար Ք.Հեյդարովը, Ադրբեջանի ամենահզոր մարդկանցից մեկն է, իսկ որոշ դիտորդների կարծիքով էլ, նա նախագահ Իլհամ Ալիևից ավելի ազդեցիկ դեմք է երկրում: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթը» պարբերականը:
Փաստաթղթում ասվում է, որ նրա հայրը` Ֆաթթահ Հեյդարովը, խորհրդարանի պատգամավոր է Գաբալայի շրջանից, իսկ շրջանը համարվում է այդ ընտանիքի Բաքվից դուրս գտնվող բազան:
Ասվում է, որ հատկապես արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո, Ք. Հեյդարովին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանում «արևի տակ եղած ամեն բան»: Սակայն WikiLeaks-ի հրապարակման մեջ ... Շարունակություն »
Просмотров: 509 | Добавил: Voskanapat | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսակետից կարևոր և ձեռնտու էր Հայաստանի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Հայաստանի համար ձեռնտու էր այն տեսանկյունից, որ Ադրբեջանի համար ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային հանրության տեսակետներն ընթանում են իր համար անընդունելի տարբերակով։ Իսկ այնտեղ ստացած ապտակը պետք է զգաստացնող լիներ Ադրբեջանի համար»,- ասաց Մինասյանը և հավելեց, որ, կարծես, ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարների համար ևս ընդունելի է դառնում հակամարտության լուծման` հայկական կողմից առաջարկած տարբերակը:
Աստանի հաջորդ ձեռքբերումը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ընդունված հնգակողմ հայտարարությունն է, որում հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, ինչպես նաև` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ Հայաս ... Շարունակություն »
Просмотров: 508 | Добавил: Voskanapat | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

Բրիտանական հեղինակավոր ոչ կառավարական LINKS կազմակերպության ղեկավար Դեննիս Սամիթն այսօր Երանում ներկայացրեց «Ղարաբաղ. խորը քննարկում» հետազոտությունը, որը 2010 թվականի հունիս-հուլիս ամիսներին իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների շրջանում: Բրիտանացի փորձագետը հայտարարեց, թե ծրագիրը նպատակ ունի «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ լիարժեք քննարկումերի մթնոլորտ ձևավորևել»: Ուսումնասիրության ընթացքում LINKS-ի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Հայաստանի 23 քաղաքական և 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 22 կուսակցություն և 16 հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ կազմակերպվել են նաև Ադրբեջանում:
Դեննիս Սամիթը տեղեկացրեց, որ հրապարակված է ուսումնասիրության միայն առաջին մասը, որը վերաբերում է Հայաստանին: «Հայաստանի քաղաքական ուժերի և ՀԿ-ների հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ նրանց ղեկավարների մեծ մասը ժամանակին եղել է ղարաբաղյան պատերազմի անմիջական մասն ... Շարունակություն »
Просмотров: 555 | Добавил: Voskanapat | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկը (անգլերեն լեզվով), որն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:
2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրեցին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:
Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվեցին խճազանգվածի ու նետվեցին Արաքս գետը: Ներկայումս գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:
Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, ... Շարունակություն »
Просмотров: 560 | Добавил: Voskanapat | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ