Блог
Главная »
2010 » Декабрь » 10 » «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ». գրքի հեղինակ` Հայկ Դեմոյան
16:17 «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ». գրքի հեղինակ` Հայկ Դեմոյան |
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկը (անգլերեն լեզվով), որն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը: 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրեցին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը: Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվեցին խճազանգվածի ու նետվեցին Արաքս գետը: Ներկայումս գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել: Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիստական գործողություններին: Այս մասին տեղեկացանք Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի լրատվական ծառայությունից:
/Aysor.am/
|
Просмотров: 562 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |