Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդերքի շահագործման վերահսկողությունը գնահատեց ոչ բավարար. «Բավարար չեմ գնահատում այսօրվա վիճակով, հակառակ դեպքում` նման նախաձեռնություններ չէին լինի (խմբ. ՎՊ ստուգումները): Նշանակում է, բավարար չէ»:
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից վերջերս Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված իրավախախտումների վերաբերյալ Ա. Մովսիսյանը նշեց, որ ստեղծված է աշխատանքային խումբ` արտադրողների և պալատի հետ, որը բոլոր խնդիրները վեր կհանի, ապա դրանք կներկայացվեն հանրությանը:
Անդրադառնալով 2010 թ. ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռքբերումներին, նախարարը նշեց, որ արդյունահանվել է
...
Շարունակություն »
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.12.2010
|
|
ՀԱՊԿ-ն անհանգստացած է Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմամբ: Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ու հավելել,- «Ադրբեջանի ռազմական բյուջեի անհամաչափ մեծացումը որոշակի տագնապ է հարուցում»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, կովկասյան տարածաշրջանում ենթարկվում է «անդադար տեղեկատվական ճնշման»:
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Բորդյուժան նաև հայտարարել է, որ Թբիլիսիի հակառուսական հիստերիան և Վրաստանի ռազմական պոտենցիալի վերականգնումը Կովկասյան անկայունացնում են իրավիճակը տարածաշրջանում:
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.12.2010
|
|
«Կառավարման որոշ օղակներով Իրանը կարող էր օգնություն խնդրեր, բայց դա դեռ չի արել», - Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը` խոսելով իրանական Քերման քաղաքին հայ փրկարարների օգնության հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ այս գիշեր Իրանի հարավ-արևմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: 7 բալ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել Քերմանում: Այս պահին նշվում է 7 զոհի ու հարյուրավոր վիրավորների մասին, շատերն էլ մինչ այժմ գտնվում են փլատակների տակ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նիկոլայ Գրիգորյանը միևնույն ժամանակ նշեց, որ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում երկրները հազվադեպ են դիմո
...
Շարունակություն »
Просмотров:
452
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.12.2010
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձևի մասսայականացմանը պատանիների շրջանում:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես
...
Շարունակություն »
Просмотров:
574
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.12.2010
|
|
«ՀՀ նախագահի ելույթին անդրադառնալիս պետք է արձանագրենք, որ այն, ինչպես նրա նախորդ ելույթներն ու ուղերձները, ուղղված էին համայն հայությանը: Նախագահն իր ելույթում դեղատոմս առաջարկեց՝ հասարակության մեջ առկա բացասական երևույթները արմատախիլ անելու համար: Նախագահի ելույթը կոչ էր բոլոր պաշտոնյաներին՝ անկախ այն հանգամանքներից, թե վեջիններս հանրապետական են, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, թե ընդհանրապես անկուսակցականներ»»,- անդրադառնալով ՀՀ նախագահի՝ նախօրեին հնչեցրած ելույթին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով՝ իր ելույթում, նախագահն անդրադարձ կատարեց ընդդիմությանը, նրանց գործելաոճին և կարևոր էր այն հատկապես այն հանգամանքը, որ նրանց անդրադառնալով՝ նախապես դասակարգեց տարբե
...
Շարունակություն »
Просмотров:
566
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.12.2010
|
|
ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայումս սերտ կապի մեջ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ և բանակցում է, որպեսզի թիվ 252 բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չընդգրկվի: Այդ մասին դեկտեմբերի 20-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում տեղի ունեցած ավանադական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին (Philip J. Crowley)` պատասխանելով հարցին` արդյո՞ք ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բանաձևի հետ կապված հարցի վերաբերյալ զանգեր կատարել է Պալատի անդամներին:
«Տիկին Քլինթոնի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ես կապվել եմ Պալատի անդամների հետ: Մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ շատ հստակ է` մենք դեմ ենք բանաձևի ընդունմանը», -հավելել է Քրոուլին, տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունից:
Просмотров:
515
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.12.2010
|
| |