Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 01
Աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքն է։ Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, Բելգիայի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող De Pappenheimers ինտելեկտուալ հեռուստախաղի ժամանակ հայտարարել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ, «Նոր Ֆլանդրիայի դաշինք» կուսակցության փոխնախագահ Ժան Պետեր Պեյմանսը։

Երբ հաղորդավարը ֆլամանդացի քաղաքական գործչին հարցրել է, թե «Ըստ ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերի՝ ո՞վ է աշխարհի ամենազզվելի ժողովուրդը», Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը պատասխանել է՝ «թուրքերը»։

Իսկ ի պատասխան հաղորդավարի այն դիտարկման, թե «Պատասխանում եք թուրքերը, սակայն ճիշտ պատասխանը հրեաներն են։ Իրականում գիտեի՞ք այդ մասին», ... Շարունակություն »
Просмотров: 507 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Աստանայում, ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերը իրենց համաձայնությունն են հայտնել, որ եկել է ժամանակը վճռական ջանքեր գործադրելու համար ղարաբաղյան կարգավորման հարցում:

Կողմերը հղում են անում 2008թ. Մայնդորֆի հռչակագրին և 2010թ. Աստրախանի հռչակագրին:

«Կողմերը համաձայն են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կայունո ... Շարունակություն »
Просмотров: 539 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

Թուրքական Բուրդուրում ընթացող Համաշխարհային պատանեկան շախմատային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով ջախջախեց մինչ այդ երկրորդ տեղում ընթացող Թուրքիայի ընտրանուն և զգալիորեն առաջ պոկվեց հետապնդողներից: Կարեն Հ. Գրիգորյանը պարտության մատնեց Ալի Մարանդիին, Ռոբերտ Աղասարյանը` Վահապ Սանալին, Հովհաննես Գաբուզյանը` Բատուհան Դաստանին: Դավիթ Շահինյան-Սեզեն Արաթ պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:

Այսպիսով` 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 20 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` 4 միավորով առաջ անցնելով 2-3-րդ տեղերում հաստատված Ռուսաստանի և Բելառուսի թիմերին: Հնդկաստանի և Ուզբեկստանի հավաքականներն իրենց ակտիվում ունեն 15,5-ական, «Թուրքիա-Ռեդը»` 15 միավոր:
Просмотров: 486 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

Հայաստանի նախագահի նկատմամբ վստահության միջին գնահատականը 2006 թ. կազմել է 2.9 (սանդղակի առավելագույն 5 միավորից), իսկ 2009 թ. 3.3 միավոր: Այս ցուցանիշներն այսօր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2009 թ-ին միաժամանակյա անցկացված հետազոտական արդյունքների շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հայաստանյան տնօրեն Հեղինե Մանասյանը:

«Հայաստանում սոցիալ-քաղաքական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակի գնահատականների համադրումը 2004-2009 թթ. համար բացահայտում է դրա աճի միտումը հաստատությունների մեծ մասի համար` վկայելով երկրում պետական կայացումը»,- նշեց Հ. Մանասյանը:

Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտ ... Շարունակություն »
Просмотров: 454 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

ԵԱՀԿ գագաթնաժողովի լիագումար նիստին ունեցած ելույթում Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյը, անդրադառնալով Եվրոպայի տարածքում չլուծված ու ձգձգվող հակամարտություններին, նշել է, որ դրանք վտանգում են ողջ Եվրոպայի անվտանգությունը: Այս մասին հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Աստանայից:

ԵՄ ղեկավարը թվարկելով հակամարտությունների մի քանի օրինակներ, արտահայտել է կառույցի դիրքորոշումը դրանց լուծման հարցում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով Հերման վան Ռոմպոյը նշել է, որ կարգավորման լավագույն մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Просмотров: 494 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

Դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների և հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսություն կարդաց «ԱԺ դերը Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերում» թեմայով:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պարոն Կարապետյանը նախ հյուրերին ծանոթացրեց Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, ապա ներկայացրեց պաշտպանության և ՀՀ անվտանգության ոլորտների նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներին` մասնավորապես կարևորելով զինված ուժերի գործունեությունը կանոնակարգող օրենքների ըն ... Շարունակություն »
Просмотров: 681 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի նախկին աշխատակից Հերբերտ Սնորասոնը հայտարարել է, որ իր գործընկերների հետ միասին ստեղծելու է «արտահոսքի» այլընտրանքային կայք, հայտնում է focus.ua-ն:

«Մենք հեռացանք WikiLeaks-ից, քանի որ մեզ դուր չէր գալիս, թե ինչպես է հիմնադիր Ջուլիան Ասանժը ղեկավարում այն»,-ասել է 25-ամյա իսլանդացի ուսանողը: Ըստ նրա, իրենց գործողություններն ուղղված չեն իրենց նախկին ղեկավարի դեմ: Նոր կայքը WikiLeaks-ի մրցակիցը չի լինի, քանի որ գործելու է այլ հիմունքներով: Նոր նախագիծը կհանդիսանա այն հարթակը, որտեղ գաղտնի տեղեկատվության տիրապետող մարդիկ տեղեկություններ կփոխանակեն, առանց նշելու իրենց անունները: Անվանումը Սնորասոնը դեռ չի ընտրել: Ոչ Ասանժը, ոչ կայքի այլ ներկայացուցիչեր դեռ չեն արձագանքել նախկին գործընկերոջ նախաձեռնությանը:
Просмотров: 510 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործողությունները, որը հրապարակել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը: Որոշվում է, կարելի է արդյոք Ասանժի գործողությունները որակավորել որպես լրտեսություն, հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով The Washington Post-ին:

ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքերով, հետաքննությանը մասնակցում են Պենտագոնը և Արդարադատության նախարարությունը: Ենթադրվում է, որ նրանք ուսումնասիրելու են Ասանժին մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը` լրտեսության մասին ակտին համապատասխան մեղադրանքներ ներկայացնելու համար, որն արգելում է միջամտել զինվորականների գործողություններին և բացահայտել նրանց տեղաբաշխման մասին տեղեկատվությունը զինված հակամարտությունների ժամանակ:
Просмотров: 502 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Հակամարտությունների լուծման ժամանակ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: ԵԱՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում նման տեսակետ արտահայտեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի նախագահի խոսքերով` ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն մշտապես և առանց ընտրության:

Դմիտրի Մեդվեդևը մատնանշեց, որ այդպիսի ունիվերսալ սկզբունքներ պետք է դառնան հակամարտության լուծման ժամանակ ուժի կիրառումից հրաժարումը, հակամարտությունը կողմերի միջև համաձայնությամբ կարգավորելը, առկա բանակցային և միջնորդական ձևաչափերի նկատմամաբ հարգանքը և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիական բնակչության իրավունքների հարգումը:
Просмотров: 468 | Добавил: Voskanapat | Дата: 01.12.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ