Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 08
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել է Քուվեյթի Պետություն:

Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Քուվեյթի վարչապետ շեյխ Նասեր ալ Սաբահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի շրջանակում երկու երկրների միջև կստորագրվի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծում:

Այցի առաջին օրը փոխվարչապետը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 
Просмотров: 483 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Եվրամիությունը, որպես խոշոր ուժային կենտրոն, կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում, հաղորդում է ANS ադրբեջանական հեռուստաալիքը: Ըստ նրա, պաշտոնական Բաքուն հուսով է, որ ԵՄ-ն կաջակցի ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Մենք հավատում ենք, որ ԵՄ-ի աջակցությամբ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն»,-ասել է Մամեդգուլիևը:

Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի 11-րդ նիստը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերի 7-ին:
Просмотров: 492 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 88 «կողմ» ձայնով ընդունել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դեռ քվեարկությունից առաջ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ քանի որ այդ օրինագիծը հակասում է Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիային, խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ելույթ ունենալով ԱԺ-ում մինչ օրինագծի ընդունումը, ՀՀ ԱԺ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը: «Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժվելու, առողջապահության, կրթության և այլ իրավունքի իրականացման երաշխավորն է: Օրինագծի ընդունումը թույլ կտա բոլոր այ ... Շարունակություն »
Просмотров: 548 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի շուրջ առաջացած սկանդալը հսկայական խնդիր է ամերիկյան դիվանագիտության համար և լուրջ սպառնալիք ԱՄՆ անվտանգության համար, սակայն այն չի խոչընդոտի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ազգային շահերի իրագործմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ՌԴ և եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մայքլ Մակֆոլը:

«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հսկայական աշխատանք է կատարում նվազագույնի հասցնելու համար այդ խնդրի հետևանքները: Մենք զբաղվում ենք այդ հարցով, այդ ամենը շատ ծանր է ու տհաճ: Ես տհաճ խոսակցություններ եմ ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ, սակայն և մասնավոր զրույցներում, և հրապարակային մենք չենք դիտարկել այս պատմությունը որպես կործանարար, դա չի խանգարի մեր ազգային շահերի իրականացմանը»,-ասել է Մակֆոլը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Քարնեգիի կենտրոնում, վստահություն հայտնելով, որ Ռուսաստ ... Շարունակություն »
Просмотров: 429 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Մեքսիկայում դեսպանի պաշտոնում հաստատվել է Մալխազ Միքելաձեն, Բրազիլիայում՝ Օթար Բերձենիշվիլին, Հայաստանում՝ Վրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Թենգիզ Շարմանաշվիլին: Բոլոր թեկնածություններն առաջարկել է Վրաստանի նախագահը:

Մինչ այժմ Վրաստանը չուներ դեսպաններ Բրազիլիայում ու Մեքսիկայում, ինչը շատ կարևոր է, նիստում ասել է խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Ակակի Մինաշվիլին:

/Panarmenian.net/
Просмотров: 571 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի դատարանը որոշեց ուժի մեջ թողնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունը, քանի դեռ լուծվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի հարցը: Դրանից մի քանի ժամ առաջ Ասանժը կամավոր հանձնվել էր բրիտանական ոստիկանությանը:

Շվեդիայի իշխանությունները մտադիր են հարցաքննել Ասանժին սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքի վերաբերյալ: Դա վերաբերվում է երկու կանանց հետ հանդիպմանը, որ տեղի է ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին: Ըստ նրա փաստաբանի, խոսքը գնում է «կամավոր, սակայն առանց պաշտպանվելու սեքսի մասին», իսկ մեղադրանքները կրում են քաղաքական բնույթ:

WikiLeaks-ը հսկայական քաղաքական ճնշման է ենթարկվում այն պահից ի վեր, երբ սկսեց հրապ ... Շարունակություն »
Просмотров: 533 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բրյուսելում Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահը հայտնեց, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց էական որոշումների ընդունման հարցում այդ կազմակերպության ցածր արդյունավետությունը: Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն պետք է նոր հնարավորություններ ու նոր բովանդակություն ստանա, «միգուցե և հրաժարվի այն կարծրատիպերից, որոնք երբեմն կիրառվում են այդ կազմակերպության աշխատանքում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

/Panarmenian.net/
Просмотров: 499 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացավ Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը և արտաքին գործերի նախարարության ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Մարդու իրավունքների հարցերով ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկան:

Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումն անցավ բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծվեց փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Просмотров: 480 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ: Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստան–ԵՄ հարաբերությունները եւ դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարները նշեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ... Շարունակություն »
Просмотров: 524 | Добавил: Voskanapat | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ