Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Декабрь » 13
PanARMENIAN.Net - Իսրայելական Yedioth Ahronoth թերթը հոդված է հրապարակել «Չհամարձակվես ներողություն խնդրել, Բիբի» վերնագրով հոդվածը, որտեղ կոչ է անում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին տեղի չտալ և Անկարայից ներողություն չխնդրել 2010թ. մայիսի 31-ին Mavi Marmara նավի զավթման համար: Ըստ հոդվածի հեղինակների, Նեթանյահուն իրավունք չունի ներողություն խնդրել հրեա ժողովրդի անունից: «Եթե պետք է ինչ-որ մեկից ներողություն խնդրել, ապա հայերից Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր անտարբեր լռության ու քրդերից՝ մեր երեսպաշտության համար: Այդ թուրքերը պետք է ամաչեն սադրիչ գործողությունների համար»,-գրում է ANKA գործակալությունը՝ հղում անելով իսրայելյան պարբերականին:
/Panarmenian.net/
Просмотров:
457
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին այցելել է «FTV International» ընկերություն, որը նախատեսում է արտադրություն հիմնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտի զարգացումը կարեւոր է ԼՂՀ-ի համար, եւ ցանկացած ծրագիր այստեղ պետք է լինի համապարփակ՝ իրավական եւ տնտեսական առումներով, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
/Panarmenian.net/
Просмотров:
565
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
/Panarmenian.net/
Просмотров:
584
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Լոնդոնում BBC հեռուստառադիոընկերության շենքի դիմաց ադրբեջանցիների ոչ մի ակցիա չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց BBC-ից աղբյուրը: «Շենքի դիմաց ոչ ոք չկա, իսկ ինչ վերաբերում է «հավաքված ավելի քան 100 ադրբեջանցիներին», ապա դա պարզապես հորինվածք է: Լոնդոնում ադրբեջանցիների նման ցույցի համար կարելի է հավաքել առավելագույնը 10-15 հոգի: Չի եղել նաև ընկերության ղեկավարությանը փոխանցված որևէ փաստաթուղթ»,- ընդգծեց գործակալության զրուցակիցը: ANS Press-ն այսօր տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբողջ աշխարհից Լոնդոնում հավաքված ադրբեջանցիներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել BBC հայտնի հեռուստառադիոընկերության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները պահանջել են վերջ դնել ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խեղաթյուրված լուսաբանմանը: Ցուցարարների խոսքով` ընկերությունում աշխատում են հայամետ տրամադրված մարդիկ, որոնք թույլ չեն տալիս հեռուստադիտողներին օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազ
...
Շարունակություն »
Просмотров:
542
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: Հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել զրույց, որին մասնակցել են նաեւ Բրազիլիայի արտգործնախարար Սելսո Ամորինը, Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Մարկո Գարսիան: Նախագահը գոհունակություն է հայտնել Բրազիլիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրման առթիվ, շնորհավորել Հայաստանի դեսպանին իր պարտականություններին անցնելու կապակցությամբ: Հիշատակելով այն հանգամանքը, որ դեսպանը երկար տարիներ ծառայել է Բրազիլիայում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս եւ լավատեղյակ է երկրի ներքին ու արտաքին գործերին` Լուիս Ինասիո Լուլան վստահություն է հայտնել, որ նա կարող է էական նպաստ բերել հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ իր ջանքերը կուղղի երկու երկրների միջեւ համագործակցության եւ բար
...
Շարունակություն »
Просмотров:
570
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին ՀՀ Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա ճեպազրույց, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
/Panarmenian.net/
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
|
PanARMENIAN.Net - ԱՊՀ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրել են Անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագիրը, որն ենթադրում է համատեղ օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական-վերլուծական գործողությունների մի ողջ համալիր: Մինչդեռ, փաստաթղթում կան նաև հատուկ վերապահումներ: Մասնավորապես, պայմանագրում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ստորագրության տակ ասվում է, որ փաստաթղթում շարադրված իրավունքները, պարտավորություններն ու դրույթները Ադրբեջանը Հայաստանի դեպքում չի կիրառի, քանի դեռ չեն ազատագրվել այսպես կոչված «գրավյալ տարածքները»: Հայտնելով իր վերաբերմունքը այդ հարցի հանդեպ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է, որ «Ադրբեջանը հետագայում ևս Հայաստանի մասնակցությանը վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը կստորագրի վերապահումներով», նշում է 1news.az-ը:
Просмотров:
515
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.12.2010
|
| |
|
|