PanARMENIAN.Net - Ձախողելով Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը՝ ԱՄՆ-ն հերթական անգամ հիասթափեցրեց հայկական Սփյուռքին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը: Ըստ նրա, այդ հարցում մեծ էր նաև թուրքական լոբբիի դերը: «ԱՄՆ ղեկավարությունն ընդունում է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն, ելնելով իր շահերից և կարևորելով համագործակցությունը Թուրքիայի հետ, չի ճանաչում ցեղասպանությունը: Կոնգրեսականների 90 տոկոսը կողմ էր բանաձևի ընդունմանը, սակայն հայտնի չէ, թե ինչ կատարվեց վերջին պահին»,-ասել է Ավագյանը:
Նա նշել է, որ 2011թ. Սփյուռքը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության ընդունման համար և ամեն ինչ կանի, որպեսզի բանաձևն ընդունվի:
Просмотров:
562
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - «Առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան ակտի և Աքվիլայում և Մուսկոկայում հայտարարությունների հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ուղղությամբ է հարկավոր շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները: Ըստ Մամեդյարովի, շարունակվում է աշխատանքը նորացված Մադրիդյան փաստաթղթի վրա: «Մադրիդյան սկզբունքներն առաջին անգամ ներկայացվեցին 2007թ., իսկ 2009-ին պատրաստվեց դրանց նորացված տարբերակը: Հաջորդ տարի ցանկալի կլիներ, հնարավորինս, համաձայնության հասնել, այսինքն փակել հարցն ու հաստատել համանախագահների պլանը: Համանախագահները 14 սկզբունքներից ներկայացրել են 6-ը»,-ասել է նա՝ հավելելով, որ «ադրբեջանական կողմը ցանկանում է լուծել այդ խնդիրն ու սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա»:
Просмотров:
461
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - «Ցավոք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերջին պահին որոշեց, որ չի դնի 252 բանաձևը քվեարկության, թեև խոստացել էր: Սակայն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կրկին կմտնի Կոնգրես, և ես կարծում եմ, այս անգամ շանսերն ավելի մեծ կլինեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Կոնգրեսի նոր կազմը նախորդից ուժեղ կլինի, իսկ 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար:
«Նոր Կոնգրեսում բանաձևին կսատարեն ոչ միայն հունական ու կիպրոսյան լոբբիները, որոնք ավանդաբար համագործակցում են հայկական լոբբիի հետ, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հրեական լոբբին, ինչը ավելացնում է մեր շանսերը: Նոր գումարման Ներկայացուցիչ
...
Շարունակություն »
Просмотров:
491
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Իր աշխատանքն ավարտած ԱՄՆ 111-րդ գումարման Կոնգրեսի արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես մի «ոսկե հնարավորություն» Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը : «Վաշինգտոնի այդ ճնշումը կվերաբերի ամերիկա-թուրքական հարաբերությունների բոլոր ասպեկտներին»,-ասել է նա:
Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է 252 բանաձևը՝ երկկուսակցական մեծամասնության աջակցությանը հակառակ:
Իր հերթին բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ Ներկայաց
...
Շարունակություն »
Просмотров:
542
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Սենատում հաստատագրման գործընթացը չանցած` տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածությունների փաստաթղթերը վերադարձվել են Սպիտակ տուն: Ինչպես ասվում է Սենատի պարզաբանության մեջ, բոլոր փաստաթղթերը պետք է գալիք տարում տրամադրվեն Սենատի նոր կազմին:
Սենատորներն արգելափակեցին Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ Մեթյու Բրայզայի և Ֆրենկ Ռիկարդոնեի թեկնածությունները: Վետոյի իրավունքից օգտվեցին Սեմ Բրաունբեկը, Ռոբերտ Մենենդեզը և Բարբարա Բոքսերը` Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի համաձայնությամբ:
/Panarmenian.net/
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Լվովի հայկական եկեղեցու ռեստավրատորները ստացել են «Բյուրեղյա աղյուս» պարգևը: Պարգևների են արժանացել վերականգնողական աշխատանքների կատարողներ «Սթելա» ՍՊԸ-ն, «Ուկրզապադպրոեկտռեստավրացիա» նախագծային ինստիտուտը և ներդրող՝ Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանման վարչությունը: Պարգևների հանձնումը կատարվել է Լյուբլինում (Լեհաստան): Ինչպես ասել է պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն, «Բյուրեղյա աղյուսը» պարգև է, որը հանձնվում է արդեն 10 տարի շարունակ շինարարության ու վերականգնման ոլորտում լավագույն ներդրման համար ԵՄ արևելյան սահմանի երկու կողմերում:
2010թ. ռեստավրատորները աշխատել են եկեղեցու ֆասադի վերականգնման վրա: Վերականգնվել են նաև պատուհանները, շրջանակները, դարպասները: Հաջորդ տարի նախատեսվում է կատարել բակի բարեկարգման աշխատանքներ, որը միացնում է Հայկա
...
Շարունակություն »
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - Ռոստովի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում 2011թ. հունվարի 26-ին տեղի կունենա հայկական երաժշտության համերգ: Ծրագրում կներկայացվեն ոչ միայն հայ ժողովրդական, հոգևոր ու դասական երաժշտության գոհարները, այլ նաև հայ դասականների ստեծղագործությունները հայ բանաստեղծուհի Մելանիա Գրիգորյանի կատարմամբ:
Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթի դափնեկիր Յուլիան Սելիցկին (դաշնամուր), Գրիգորի Օսմանյանը (բայան), Ալեքսան Սաղաթելյանը (դուդուկ), Արմեն Սաղաթելյանը (հարվածայիններ, կլարնետ):
Ծրագրում՝ Նարեկացի, Կոմիտաս, Եկմալյան, Տիգրանյան, Մելիքյան, Տեր-Գևորգյան, Միրզոյան, Դոլուխանյան, Մազմանյան, Խաչատուրյան, հաղորդում է Miasin.ru-ն:
Просмотров:
590
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը, չնայած երկկուսակցական մեծամասնության աջակցությանը, կասեցնելով բանաձևի անցկացումը ներկա Կոնգրեսում: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:
ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ հայ համայնքը վրդովված է և հիասթափված Փելոսիի և պալատի դեմոկրատական մեծամասնության որոշումից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունն արգելափակելու համար»: Խաչիկյանի խոսքերով, քվեարկությունից հրաժարվելը հարված է Ամերկային ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ Բարաք Օբաման և Նենսի Փելոսին չեն արդարացրել հայազգի ընտրողների վստահությունը
...
Շարունակություն »
Просмотров:
521
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դիվանագիտական խողովակներով ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հայտնելով իր անհանգստությունն առ այն, որ Հայոց ցեղասպանության բանաձևի օրակարգայնացումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կարող է վտանգել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանն էր նամակ ուղարկել Օբամային` կոչ անելով հնարավոր ազդեցության լծակներով կանխել Ցեղասպանության բանաձևի ներառումը Պալատի օրակարգ:
Հայտնի է դարձել է, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակող
...
Շարունակություն »
Просмотров:
479
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձևի շուրջ ծավալվող ինտրիգներին` Գոլոս Արմենիի թերթը նշում է, որ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից 252-րդ բանաձևի քննարկումն օրակարգ մտցնելու հեռանկարն այնքան վախեցրեց թուրքերին, որ վերջիններս ագրեսիվ լոբբիստական գործընթաց սկսեցին ընդդեմ 252-րդ բանաձևի ընդունման: Թուրքիայի վարչապետ Էրդողանն անգամ այս կապակցությամբ նամակ հղեց ԱՄՆ նախագահին:
Մասնավորապես` Թուրքիան սպառնում էր, որ եթե 252-րդ բանաձևն ընդունվի, ողջ աշխարհը կտեսնի Թուրքիայի քայլերը: Եվ վերջապես երեկ ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը հնչեցրեց Բարաք Օբամայի դիրքորոշումը. «Նախագահ Օբաման չի ստիպել Կոնգրեսի առաջնորդներին օրակարգ չհանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձևը: Ինչ վերաբերում է Բարաք Օբամայի արձագանքին Թուրքիայի վարչապետի նամա
...
Շարունակություն »
Просмотров:
528
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվել են բանաձևեր, որոնցում կարևորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս մասին այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Մասնավորապես, ԳԱ-ն ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականցումը» խորագրով բանաձևը վերահաստատում է և կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում և համարվում է միջազգային ողջ համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը:
Просмотров:
551
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:
/Aysor.am/
Просмотров:
596
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
|
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա կառավարության նիստում շնորհավորեց երկու նորանշանակ նախարարներին` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին`ցանկանալով նրանց բեղմնավոր աշխատանք:
«Հրայր Թովմասյանը փորձառու իրավաբան է, աշխատել է միջազգային կառույցների հետ, պարկեշտ, ազնիվ անձնավորություն է, ինչպես նաև ունի կառավարչական աշխատանքի փորձ: Ես համոզված եմ, որ մենք կառավարությունում կստեղծենք այնպիսի միջավայր և մթնոլորտ, ոպեսզի նրա մուտքը լինի սահուն կառավարություն»,-նշեց վարչապետը:
Տ. Սարգսյանի գնահատմամբ, Վաչե Գաբրիելյանը նույնպես փորձառու մասնագետ է և բանիմաց ֆինանիստ:
Просмотров:
473
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.12.2010
|
| |