Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 03
«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ եղած մթնոլորտը հօգուտ հայկական կողմի է փոխվել, իսկ Ադրբեջանի ղեկավարն այժմ հումանիտար միջանցքի կարիք ունի», - այսօր ասուլիսի ժամանակ վերլուծելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները` հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ըստ բանախոսի, տարվա ընթացում հայկական կողմը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, ցուցաբերեց վճռականություն և ցույց տվեց, որ ցանկացած նկրտումներ` խնդիրը ուժային ճանապարհով լուծելու, հեռանկարային չեն:

«Ավելին ասեմ, տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը հայտնվել է փոքր-ինչ փակուղային իրավիճակում, և մեր դիվա ... Շարունակություն »
Просмотров: 541 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը` վարչապետ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության խորացմանը:

Просмотров: 555 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Հայ Հեղափոխական Դաշնակությունը դրական է վերաբերվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: 

«Ճիշտ, ժամանակին արված հայտարարություն էր: Անհրաժեշտ էր, որ այդ ամենը ասվեր բաց տեքստով: Վայրն էլ էր ճիշտ ընտրված: Այդ շեշտադրումներով էլ պետք է շարունակվի», - ասաց բանախոսը:

Ըստ Կ.Մանոյանի, ՀՅԴ-ն հայտարարությանը դրական է վերաբերվում, եթե նախագահ Սարգսյանը նկատի չուներ, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է միայն պատերազմի դեպքում լինել: 
Просмотров: 520 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Առաջին անգամ Հայաստանում աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ավարտին ելույթ կունենա նաև «Փարոս» երգչախումբը, որի անդամները ֆիզիկական թերություն ունեցող երիտասարդներ են:Այս մասին տեղի ունեցած ասուլիսում ասաց «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:

Այսօր` Հաշմանդամների համաշխարհային օրը, անդրադառնալով ֆիզիկական թերությունով ապրող անձանց, Ա.Ալավերդյանն ասաց, որ վերջիններս ունեն մշակութային կյանքով ապրելու խնդիր. Հայաստանում միայն «Նարեկացի» արվեստի միությունն ու Կամերային երաժշտության տունը, իսկ թանգարաններից միայն «Գաֆեսճեան թանգարանն» է, որ հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցողների համար:

Просмотров: 515 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

«Ես չեմ համարում, որ «Ժառանգություն» կուսակցությունը կամ մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն Հայաստանի աճող շահերի հակառակորդն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Ժառանգություն» խմբակցության` ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագծի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ հանրապետական խմբակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագծի քննարկումը հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 9-ը` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի աշխատանքների ավարտը:

«Կարծում եմ` փոխզիջումային տարբերակ էլի կգտնենք և գուցե կհետաձգ ... Շարունակություն »
Просмотров: 516 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում մեկնարկել են հերթական փաստավավերագրական ֆիլմի պատրաստման աշխատանքները: Հաշվով 4-րդ ֆիլմը նվիրված է ղարաբաղյան շարժման պատմության ամենաողբերգական էջերից մեկին` «Oղակ» օպերացիային, որի 20-ամյակը լրանում է 2011թ-ին:

««Կոլցո» օպերացիան, որի արդյունքում բռնի տեղահանվել է ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի տասնյակ հայկական քաղաքների ու գյուղերի բնակչությունը, իրականացվել է 1991թ-ի ապրիլ-հուլիս ամիսներին: -ասում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: - Ցավոք, ինչպես Մարաղա գյուղի ողբերգության դեպքում, մի քանի հազար հայ բնակիչների հանդեպ պետական ահաբեկչության այս հրեշավոր ակտը ըստ արժանվույն չլուսաբանվեց, այս մասին բավարար տեղեկացված չեն նույնիսկ Հայաստանում: Մինչդեռ դա Սովետական կենտրոնի և ադրբեջանական ... Շարունակություն »
Просмотров: 518 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել): Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից: 

/Aysor.am/
 
Просмотров: 481 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Թուրքիան և Ռուսաստանը համատեղ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: 

Նշելով, որ Թուքիան իր լուման է ներդնում տարածքային վեճերի լուծման հարցում` Գյուլը կարծիք է հայտնել, որ ԼՂ կարգավորման շուրջ «հանգիստ, բայց վճռական դիվանագիտություն է իրականացվում», հայտնում է «Ռոսբալտը»: 

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, որի շուրջ նա քննարկումներ է ունեցել Աստանայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: 
< ... Շարունակություն »
Просмотров: 545 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի, ինչպես նաև Հայաստան - ԵՄ հարաբերությունների ներկա փուլի մասին: հայտարարության նախագիծը մինչև Եվրոպական խորհրդարանում ընդունվելը պարունակում էր մի շարք կոշտ ձևակերպումներ, որոնք ընդունված փաստաթղթում տեղ չեն գտել:

Նշենք, որ հայկական կողմից խորհրդարանական այս քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե դիտարկենք ամբողջ փաստաթուղթը, ապա ընդհանուր առմամբ այն դրական է: Հայաստանի առաջընթաց է նշվում մի շարք ոլորտներում, ... Շարունակություն »
Просмотров: 576 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Թուրքական Բուրդուրում ընթացող Համաշխարհային պատանեկան շախմատային Օլիմպիադայի 8-րդ տուրում նույնպես Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց` Թուրքմենստանի առաջին թիմի նկատմամբ առավելության հասնելով 2,5:1,5 հաշվով: Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Ռուստեմ Նազարովին, Դավիթ Շահինյանը` Սաֆարմուրատ Աթաբաևին: Կարեն Հ. Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Մաքսաթ Աթաբաևի հետ, իսկ Ռոբերտ Աղասարյանը պարտվեց Յուսուպ Աթաբաևի հետ անցկացրած պարտիայում:

8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 25,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը: Ռուսաստանի ընտրանին 21 միավորով երկրորդ տեղում է: «Թուրքիա-Ռեդը» և Հնդկաստանի ազգային թիմերը վաստակել են 20,5-ական միավոր: 18-ական միավորով նրանց հերթականությամբ հաջորդում են Բելառուսի, Թուրքմենստանի առաջին և Սիրիայի հավաքականները: Ուզբեկներն իրենց ակ ... Շարունակություն »
Просмотров: 528 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Կանադայի Պաշտպանության նախարարությունն իր աշխատակիցներին արգելել է ծանոթանալ «WikiLeaks»-ի ինտերնետային կայքի կողմից գաղտնազերծված ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի հետ: 

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Կանադայի ՊՆ աշխատակիցներն իրազեկում են ստացել, որ «արգելվում է աշխատանքային ժամերին օգտագործել համակարգիչը մուտք գործելու «WikiLeaks» կայքը կամ ուսումնասիրել դրա նյութերը` հրապարակված այլ կայքերում»: 

Արգելքի չկատարումը կդիտարկվի որպես պաշտպանական գերատեսչության Ինտերնետ ցանցի, ներքին տեղեկատվական ցանցի և այլ ցանցի ռեսուրսների վատնում: Արգելքի իրականացմանը կհետևեն Ինտերնետ տեխնոլոգիաների մի քանի ռազմական փոր ... Շարունակություն »
Просмотров: 725 | Добавил: Voskanapat | Дата: 03.12.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ