PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա):
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների բացահայտումը և եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը:
Просмотров:
535
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
PanARMENIAN.Net - «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին և Ավագանու անդամներին ցուցաբերած վստահության համար և կարծում եմ, որ մենք կկարողանանք ներդնել մունիցիպալ կառավարման նոր համակարգ»,-լրագրողներին է հայտարարել ընտրվելուց հետո Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի Երևանի զարգացման հայեցակարգը:
Կարեն Կարապետյանը խոստավանել է, որ իրեն դուր էր գալիս աշխատել «ՀայՌուսԳազարդում», սակայն յուրաքանչյուր ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ փոխի գործունեության ոլորտը: Ըստ նրա, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բավականին հաջող քայլեր էր ձեռնարկում մայրաքաղաքի զարգացման ուղղությամբ: «Ես հուսով եմ, որ Բեգլարյանի բացակայությունը Ավագանու այսօրվա նիստում հարգելի էր»,-ասել է Կարապետյանը:
Просмотров:
470
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
PanARMENIAN.Net - 2011-ի սեպտեմբերին Հայաստանի քաղաքացիներին սկսելու են տրամադրել կենսաչափական անձնագրեր և նույնացման քարտեր: Ինչպես հաղորդել է դեկտեմբերի 17-ին մամլո ասուլիսում Հայաստանի ոստիկանության անձնագրային-անցագրային վարչության պետ Նորայր Մուրադյանը, նոր անձնագրեր ստանալու են բոլոր ցանկացողները, սակայն զուգահեռ գործելու են հին նմուշի անձնագրեր: Որոշ ժամանակի ընթացքում քաղաքացիները կարող են ստանալ հին անձնագիրը կենսաչափականի փոխարեն:
Կենսաչափական անձնագիրը, որը նախատեսված է երկրի սահմաններից դուրս գալու համար, պարունակելու է տվյալներ քաղաքացու անունի, ազգանունի, հայրանունի, ծննդյան վայրի մասին, լուսանկար և երկու ցուցամատերի մատնահետքը: Էլեկտրոնային նույնացման քարտերը, որոնք նախատեսված են երկրի ներսում անձը հաստատելու համար, պարունակում են նույն տվյալները, սակայն մատնահետքերի փոխարեն կիրառ
...
Շարունակություն »
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
Քիչ առաջ ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկությունը: Միակ թեկնածու` ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանի օգտին կողմ քվեարկեցին ավագանու 51անդամներից 50-ը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը մինչ այս զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը: Մասնագիտությամբ նա տնտեսագետ է: /Aysor.am/
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
Դեկտեմբերի 13-17-ը ճանաչողական այցով Հայաստանում է գտնվել Եգիպտոսի առաջատար պարբերականները ներկայացնող լրագրողների խումբ` «Ալ-Ահրամ» օրաթերթ, «Ալ-Միսր ալ-Յոմ» օրաթերթ, «Էլ-Գոմհորիյյա» օրաթերթ, «Ալ-Ահրամ ալ-Արաբիյյա» շաբաթաթերթ և «Դի Էջիփշն գազեթ» անգլալեզու օրաթերթ:
Եգիպտացի լրագրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Արման Կիրակոսյանը բովանդակալից զրույց է ունեցել լրագրողների հետ տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև` հայ-եգիպտական հարաբերությունների
...
Շարունակություն »
Просмотров:
603
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ներկայացրեց իր տեսակետները Հայաստանի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ Վրաստանի մայրուղային գազատարի տենդերին կմասնակցի և կհաղթի «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:
Ներկայացնելով իր «անձնական» կարծիքը` Ս. Շաքարյանցը նշեց, որ եթե հանկարծ «ՀայՌուսգազարդ»-ը չհաղթի տենդերում, ապա հայկական իշխանությունները ամենաբարձր մակարդակով պետք է նախնական փուլում ամեն ինչ անեն, որպեսզի այդ տենդերը հաղթի իրանական որևիցե ընկերություն:
«Իրանցիները հազարապատիկ ավելի ուժեղ են, քան ադրբեջանցիները»,- նշեց քաղաքագետն ու հավելեց. «Իրանով ապահովել Հայաստանի էներգետիկ կոմունիկացիաները շատ ավելի ճիշտ է, քան լ
...
Շարունակություն »
Просмотров:
482
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջև կապերի խորացման և մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ողջունել է ՀՀ և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարևորելով ոլորտում երկկողմ հար
...
Շարունակություն »
Просмотров:
645
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.12.2010
|
| |