Երեկ Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ, որին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգևոր, աշխարհիկ, կուսակցական և միութենական ղեկավարությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Պատարագի ավարտից հետո կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանը և Սիրիայում Հայաստանի դեսպանը:
/Aysor.am/
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Թուրքերը շարունակում են Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ զգայուն լինել, այսօր ասուլիսին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն-ը, ով օրերս Անկարայում մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ գիտաժողովի։
«Նրանք շարունակում են հայերի այն ժամանակվա վրիժառու գործողությունները որակել որպես պատասխան սպանություններ` փորձելով հասկանալ, թե հայերն ինչ են ուզում` ասելով Ցեղասպունություն»,- ասաց Շաքարյանը:
Թուրքագետի խոսքերով` Ղարաբաղյան հարցում կրկին որևէ հետ քայլ չկա. «1993-ի հայ-թուրքական սահմանի փակումը նրանք շարունակում են պայմանավորել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ` ասելով, որ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյ
...
Շարունակություն »
Просмотров:
571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
«ԱՄՆ-ում կա շատ խորը հիասթափություն Թուրքիայից` հայ-թուրքական կարգովորման հարցով»,- այսօր լրոգրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:
Բանախոսի կարծիքով այդ հիասթափությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Միացիալ Նահանգները շատ մեծ քաղաքական կապիտալ էին ներդրել ասպես կոչված «Ցյուրիխ 1» գործընթացում և մեծ հույսեր ունեին, թե ինչ-որ առաջընթաց կստացվի և այս համտեքսում նախագահ Օբամայի համար ավելի բարենպաստ մթնոլորտ կսեղծվի:
Թուրքագետի հավաստմամբ, այդ ամենը տեղի չունեցավ և Սպիտակ տան այդ «հիասթափությունը» կարող է բերել նրան, որ Միացյալ Նահանգները բա
...
Շարունակություն »
Просмотров:
550
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Թուրքագետ Արտակ Շաքարյանն օրերս Անկարայում մասնակցել է գիտաժողովի և նկատել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն է ունեցել WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ երկկողմ հարաբերություններում նման վատթարացումը ընդամենը նման է ընտանեկան միջադեպերի, որոնք շատ շուտ լուծվում և մոռացվում են:
«Իրենց համար էականը շահերն են, քանի որ Թուրքիան Բաքվի հետ հարաբերություններում միշտ էլ առաջնորդվում է որոշակի շահերով»,- ասաց նա` հավելելով, որ WikiLeaks-ի վատ ազդեցությունը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, այնուամենայնիվ, հստակորեն երևում է:&nbs
...
Շարունակություն »
Просмотров:
494
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց Հանրային խորհրդի անդամների հետ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը, հանդիպման ընթացքում քննարկված հարցերից մեկը վերաբերել է Երևանում առկա քաղաքաշինական խնդիրներին` Երևանի քաղաքաշինությունը և բացասական ազդեցությանը էկոլոգիական խնդիրների վրա:
«Նախագահը նոր էր ընտրվել, երբ հանդիպեցինք ու ներկայացրեցինք քաղաքաշինական բնագավառում առկա խնդիրները: Խոստում եղավ, որ շատ բան կփոխվի: Իրոք, շատ բան փոխվել է, մենք գոհ ենք` քաղաքը ծաղկապատում են, մաքրում են, սանմաքրումն էլ լավ է, շենքերն են լվանում: Շատ բան է փոխվել, բայց քաղաքաշինության խնդիրը մնացել է: Մենք հենց այդ խնդիրն էլ բարձրացրեցինք այս հանդիպման ընթացքում: Բացատրություն եղավ, որ դա կապված է ՀՆԱ-ի հետ, փոխելը դժվա
...
Շարունակություն »
Просмотров:
558
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կարևորելով հանձնաժողովի աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ եկող թերացումները արձանագրելու և արագ կերպով համապատասխան լուծումներ տալու համար:
Просмотров:
433
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
/Aysor.am/
Просмотров:
554
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Եթե Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը մտնի քվեարկության, ապա բոլորը պետք է միահամուռ «կողմ» քվեարկեն, այսօր ասուլիսի ճամանակ տեսակետ հայտնեց Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով, տրամաբանական կլինի, որ ԼՂ անկախության միջազգային ճանաչումն սկսվի Հայաստանից:
«Այսօր պետք է հասնել նրան, որ բոլորը, եթե հարցը դրվի քվեարկության, միահամուռ կողմ քվեարկեն այդ օրինագծին, այսինքն` համաձայնությամբ ճանաչել ԼՂ անկախությունը», -ասաց բանախոսը:
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողով՝ միտված նոր գործարար կապերի հաստատմանը և ներդրումների խթանմանը։ Համաժողովը նախաձեռնել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատները:
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր ողջույնի խոսքում արձանագրեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջին խոշոր ռազմավարական գործընկերն է և ամենախոշոր ներդրողը: Ըստ նրա` Հայասատանում Ռուսաստանի բաժնեմասը կազմում է 50 տոկոս:
Մ. Սարգսյանի խոսքով` այս համաժողովը նոր ազդակ կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Просмотров:
467
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Դեկտեմբերի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները: Նշվել է բաձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների և միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային, ինչպես նաև Լիբանանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող խնդիրներին:
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
|
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի փոխանցմամբ` Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը` "Սև նետ" խոշոր տրամաչափի հեռահար և "СВД” դիպուկահար հրացաններից:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղաբաշխված հայկական դիրքերի վրա:
Просмотров:
474
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.12.2010
|
| |