Блог
Главная »
2010 »
Декабрь »
8 » WikiLeaks-ի շուրջ առաջացած սկանդալը հսկայական խնդիր է ամերիկյան դիվանագիտության համար և լուրջ սպառնալիք ԱՄՆ անվտանգության համար
14:40 WikiLeaks-ի շուրջ առաջացած սկանդալը հսկայական խնդիր է ամերիկյան դիվանագիտության համար և լուրջ սպառնալիք ԱՄՆ անվտանգության համար |
PanARMENIAN.Net - WikiLeaks-ի շուրջ առաջացած սկանդալը հսկայական խնդիր է ամերիկյան դիվանագիտության համար և լուրջ սպառնալիք ԱՄՆ անվտանգության համար, սակայն այն չի խոչընդոտի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ազգային շահերի իրագործմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ՌԴ և եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մայքլ Մակֆոլը:
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հսկայական աշխատանք է կատարում նվազագույնի հասցնելու համար այդ խնդրի հետևանքները: Մենք զբաղվում ենք այդ հարցով, այդ ամենը շատ ծանր է ու տհաճ: Ես տհաճ խոսակցություններ եմ ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ, սակայն և մասնավոր զրույցներում, և հրապարակային մենք չենք դիտարկել այս պատմությունը որպես կործանարար, դա չի խանգարի մեր ազգային շահերի իրականացմանը»,-ասել է Մակֆոլը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Քարնեգիի կենտրոնում, վստահություն հայտնելով, որ Ռուսաստանը ևս նույն կարծիքն ունի: «Ռուսաստանն իր ազգային շահերն ունի և նա քննարկում է ԱՄՆ-ի հետ մի շարք լուրջ հարցեր: ՌԴ-ն ռացիոնալ չի համարում դրա կասեցումը»,-ասել է Մակֆոլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 375 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 1.0/1 |