Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 1 » WikiLeaks-ի հիմնադրին չեն կարող դատել լրտեսության համար ԱՄՆ սահմանադրության առաջին շտկման պատճառով
13:38
WikiLeaks-ի հիմնադրին չեն կարող դատել լրտեսության համար ԱՄՆ սահմանադրության առաջին շտկման պատճառով
PanARMENIAN.Net - Ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործողությունները, որը հրապարակել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը: Որոշվում է, կարելի է արդյոք Ասանժի գործողությունները որակավորել որպես լրտեսություն, հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով The Washington Post-ին:

ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքերով, հետաքննությանը մասնակցում են Պենտագոնը և Արդարադատության նախարարությունը: Ենթադրվում է, որ նրանք ուսումնասիրելու են Ասանժին մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը` լրտեսության մասին ակտին համապատասխան մեղադրանքներ ներկայացնելու համար, որն արգելում է միջամտել զինվորականների գործողություններին և բացահայտել նրանց տեղաբաշխման մասին տեղեկատվությունը զինված հակամարտությունների ժամանակ:

Առանձին հետաքննություն է անցկացնում նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), որը պետք է բացահայտի նրանց, ովքեր գաղտնի տեղեկությունները փոխանցել են WikiLeaks-ի հիմնադրին:

Մեկնաբանելով Պենտագոնի և Արդարադատության նախարարության հետաքննությունների հեռանկաները` փորձագետները կասկած են հայտնել, որ Ասանժին մեղադրանքներ են ներկայացվելու լրտեսության մեղադրանքով: Իրենց խոսքերը նրանք հիմնավորել են նրանով, որ WikiLeaks-ի հիմնադիրը կարող է օգտվել ԱՄՆ Սահմանադրության առաջին շտկումից, որը երաշխավորում է խոսքի ազատություն:

Այն դեպքում, եթե Ասանժին մեղադրանքներ ներկայացվեն, ԱՄՆ իշխանությունները պահանջելու են նրան արտաքսել այն երկրից, որում նա գտնվում է: Միաժամանակ, փորձագետների կարծիքով, Ասանժին հանձնելը հեշտ չի լինի, քանի որ ամերիկյան ղեկավարությանը կարող են մերժել նույն առաջին շտկման հիման վրա:

/Panarmenian.net/
Просмотров: 451 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ