Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 16 » «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում են համագործակցությունը
13:32
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում են համագործակցությունը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար /ՀՊՖՆ/, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին 2010-2011 թվականների ընթացքում համատեղ իրականացրած և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար /ՀՊՖՆ/ և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտնեց, որ մարտի 25-ին նվագախումբը կներկայացնի Չայկովսկու ստեղծագործությունը`«Շչելկունչիկ» գրական-երաժշտական կոմպոզիցիան` բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ: Նրա խոսքով, գարնանը նաև հայ հանդիսատեսի կներկայացվի «Սևիլյան սափրիչ» օպերան:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն օժանդակում է նվագախմբին մի շարք ծրագրեր իրականացնելու համար: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր նախնիների ստեղծած մշակութային արժեքները պետք է փոխանցենք վաղվա սերնդին, իսկ այս նվագախումբն այդ ուղղությամբ մեծ ծրագրեր է իրականացնում: Երաժշտությունն և արվեստն ազգի դիմագիծն է, և մեր նպատակն է օգնել և օժանդակել հայ մշակույթի զարգացմանը»,- հավելեց նա:

Էդուարդ Թոփչյանի խոսքով, ամբողջ աշխարհում մեծ ֆիլհարմոնիկ նվագախմբերը միշտ ֆինանսական օժանդակության կարիք ունեն: «Մեր նվագախումբը հովանավորների շնորհիվ է, որ կարողանում է իր գոյությունը պահպանել, սակայն պետք է նշեմ, որ երկրի նախագահը նույնպես մեծ օժանդակություն է ցուցաբերում մեր ծրագրերին»,- ասաց նա և հավելեց, որ շատ ողջունելի է, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության արդեն երկրորդ տարին է նվագախմբի գլխավոր հովանավորն է: Նրա խոսքով, ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ է, որ նվագախմբի անդամները չեն լքել երկիրը: 

Ասուլիսին ներկա ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն էլ նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ֆինանսական օժանդակության շնորհիվ բարձրացել է նվագախմբի անդամների աշխատավարձը:

Է. Թոփչյանը նշեց, որ ընկերության աջակցությամբ այս տարի սեպտեմբերին կմեկնարկի ՀՊՖՆ-ի նոր համերգաշրջանը ` երևանյան 5-րդ միջազգային փառատոնով, որին իրենց մասնակցությունը կբերեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մենակատարներ, ինչպիսիք են Ջուլիա Ֆիլերը, Կոնստանտին Լիֆշիցը, Պոլ Մայերը, Ժիլբեր Օդին և այլք: Նա նաև նշեց, որ այս տարի մեկնարկել է նոր համերգաշար բուհերի ուսանողների և դպրոցականների համար:

Նա նշեց, որ այս տարի լրանալու է նվագախմբի 85-ամյակն և ՀՀ անկախության 20-ամյակը: Է. Թոփչյանխ խոսքով, այս երկու մեծ տոների առթիվ կազմակերպվելու է մեծ համերգ, որին հրավիրվելու են աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն և աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը: Է. Թոփչյանի խոսքով, այս տարի նաև նոյեմբերին նվագախումբը համերգային ծրագրով պետք է մեկնի Ճապոնիա, իսկ 2012 թվականին համերգային ծրագրով հանդես է գալու Իտալիայում և Ավստիրայում:

Տարբեր նախագծերի կյանքի կոչելու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պատրաստակամ աջակցության շնորհիվ, 2010-2011 թթ համերգաշրջանում ՀՊՖՆ-ն կազմակերպել է շուրջ 35 համերգ Երևանում, երկուսը` Ֆրանկֆուրտում, ևս մեկը` Բրատիսլավայում: Այս տարի նախատեսված է ևս 20 համերգ:

/Panorama.am/
Просмотров: 388 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ