Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Март » 12
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՃԿ) ղեկավարի տեղակալ Սահիբ Քերիմովը՝ հասարակական կարգը խանգարելու մեղադրանքով ձերբակալվել և 5-օրյա կալանքի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԺողՃակատից հայտնել են, որ ոստիկանների տված կեղծ ցուցմունքների հիման վրա Քերիմովը 5-օրյա կալանքի է ենթարկվել: Վերջինիս ձերբակալելու փաստը կուսակցությունը գնահատել է որպես քաղաքական հետապնդում:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Քերիմովի նկատմամբ հետապնդում իրականացնելը կապված է վերջինիս ակտիվ քաղաքական գործունեությամբ:
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.03.2011
|
|
Այսօր կմեկնարկի «կույր» և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարը, որի մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը մեկնարկային տուրում կմրցի Գիրիի հետ: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 17:30-ին:
Ավելացնենք, որ Մագնուս Կառլսենն առաջին տուրում կխաղա Հիկարու Նակամուրայի, Վասիլի Իվանչուկը` Վուգար Հաշիմովի, Սերգեյ Կարյակինը` Բորիս Գելֆանդի, Ալեքսանդր Գրիշչուկը` Վլադիմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդը` Վեսելին Տոպալովի հետ:
/Panorama.am/
Просмотров:
490
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.03.2011
|
|
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի միջև առանց այն էլ խնդիրնելով լի հարաբերություններն էլ ավելի լարվել են և հասել առճակատման: Նրանց միջև մրցակցությունը գնում է «յուղոտ» հայտամրցույթների շուրջ, իսկ կռվախնձորը պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնող երկու գործարաններն են, որոնք Յ. Ջամալովը ցանկանում է մտցնել իր նախարարության կազմ: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Խոսքը տանկերի վերանորոգման և ավիացիոն վերանորոգման գործարանների մասին է, որոնք ռազմարդյունաբերության նախարարությունը ծրագրում է մոտ ժամանակում փոխադրել իր հաշվեկշիռ: Սա նշանակում է, որ բանակում ընթացող վերանորոգման-արդիականացման բոլոր նախագծերը պետք է անցնեն Յ. Ջամալովի վերահսկողության տակ: Ամեն տարի պետությունը
...
Շարունակություն »
Просмотров:
535
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.03.2011
|
|
Բրյուսելում նախօրեին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել են ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Բացման խոսքում կողմերը գոհունակությամբ նշեցել են բանակցություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաև մտքեր փոխանակել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման գործընթացների շո
...
Շարունակություն »
Просмотров:
522
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.03.2011
|
|
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում խախտումների հետաքննության անհրաժեշտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` Голос Армении թերթը կարծիք է հայտնում, որ այդ հայտարարությունը նույնպես ձևական բնույթ է կրում: Երկու տարի առաջ Հորադիզ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային աշխատանքի ժամանակ, սակայն հրաձգության ականատեսը և անգամ թիրախը դարձած ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկն այդպես էլ օբյեկտիվ գնահատական չտվեց և չնշեց հրադադարի խախտման իրական հասցեատիրոջը:
Այս ամենը հաշվի առնելով` հոդվածագիրը կասկածի տակ է դնում այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված միջադեպերի հետաքննությունը ձևական չի լինի: Թերթը նաև նշում է, որ ՀՀ արտգործնախարարությունը, ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, շատ տեղ
...
Շարունակություն »
Просмотров:
482
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.03.2011
|
| |
|
|