Փետրվարի 20-ին 7 զինվորների սպանությունից, ինչպես նաև դրան հաջորդած օրերին կասկածելի հանգամանքներում ևս մի քանի զինվորների մահվանից հետո,` նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավիճակը դարձել է հասարակության մեջ անհանգստության և լայն քննարկումների պատճառ, musavat.com կայքը «Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պետք է հրաժարակա՞ն տա» հարցով դիմել է 3 հազար ընթերցողների:
«Ենի Մուսավաթը» հայտնում է, որ հարցման ենթարկվածներից 1821-ը (59 տոկոս) պնդել է, որ Ս. Աբիևը պետք է հրաժարական տա, 263-ն (9 տոկոս) ասել են, որ դրա կարիքը չկա, 1006 (33 տոկոս) հոգի էլ պահանջել է պատասխանատվության ենթարկել նրան:
«Ինչպես երևում է, ընթերցողների 92 տոկոսը (2827 հոգի) գտնում է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պետք է հեռանա պաշտոնից, որոնցից 1006 հոգի նույնիսկ նրան պատասխանատվության ենթարկելու կոչ են արել: Թեև սա ամբողջ ժողովրդի կարծիքն արտահայտող հարցում չէ, սակայն, եթե 3 հազար ընթերցող նույն կարծիքին է, ուրեմն այն պետք է ի գիտություն ընդունել»,
...
Շարունակություն »
Просмотров:
441
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.03.2011
|
|
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն
այսօր Սևանա լճի հիմնահարցերի լուծման ուղղությամբ 2010թ. իրականացված
միջոցառումների և 2011թ. նախատեսված աշխատանքների վերաբերյալ ՀՀ նախագահի
հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ
նախագահին ներկայացվել են 2010-ին կատարված բոլոր աշխատանքները:
Ըստ նախարարի, ձեռք բերված նոր տեխնիկաների շնորհիվ հաջողվել է ջրում ու
ափամերձ տարածքներում 91 հա տարածք մաքրել: Իսկ անհատ ձեռներեցների ու
իրավաբանական անձնանց հետ կնքած 16 պայմանագրերի համաձայն, մաքրվել է ևս 83
հա տարածք:
Նախարարի խոսքով, քարտեզագրման աշխատանքների համաձայն ևս 3 հազար հա տարածք պետք է մաքրվի:
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.03.2011
|
|
«Մարտի 3-ին հակառակորդը հերթական անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ԼՂՀ ՊԲ զինծառայողը թեթև հրազենային վնասվածք էր ստացել: Երեկվա ընթացքում հակառակորդը տարբեր ուղղություններով 31 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և միայն ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից պատասխան կրակ բացելուց հետո հակառակորդը լռել է»,- անդադառնալով ադրբեջանցիների կողմից արձակված գնդակից հայ զինծառայողի վիրավորվելու փաստին՝ Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ նախապես ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացրել էր, որ մարտի 3-ին ժամը 11:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը:
/Panorama.am/
Просмотров:
505
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.03.2011
|
|
Հարցազրույց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևի հետ:
-Ինչպես եք տեսնում բանակցային գործընթացն այսօրվա դրությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ-ը կարծես փոքր-ինչ ակտիվություն բերեց . հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը գնալով աճում են, իսկ մարտի 5-ին էլ սպասվում է նախագահների հերթական եռակողմ հանդիպումը:
-Խաղաղ բանակցային գործընթացը, եթե դրա մասին ընդհանրապես կարող է խոսք լինել, ըստ իս, այդքան էլ երանելի վիճակում չէ` մի շարք հանգամանքների բերումով: Ու թերևս ամենագլխավորը ոչ միայն այն է, որ գործ ունենք չափից դուրս բարդ հակամարտության հետ, այլ որ գնալով իրավիճակն ավելի է բարդանում. շփման գծում շարունակական կրող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դրա վառ վկայությունն են: Ինչ վերաբերում է մարտի 5-ին Սոչիում կայանալիք նախագաների հանդիպմանը, ապա այն արդյունավետ կարելի է համարել միայն այն դեպքում, եթե կողմերը կփորձեն ուշադրությունը սևեռել ու լուծել ամենահիմնական հարցը` ինչպե՞ս անել, որ բացառվի ներկայիս
...
Շարունակություն »
Просмотров:
480
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.03.2011
|
|
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մարտի 2-ի հրամանով, Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Մեհրաբյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Մինչ այս պաշտոնն ստանձնելը նա զբաղեցնում էր Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության շտաբի պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Արաբկիրի ոստիկանապետ Վարազդատ Ադամյանը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ, ազատվել էր աշխատանքից:
Մինչ այս ևս պաշտոնափոխություններ էին տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Մասնավորապես, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Արարատի մարզային վարչության պետ էր նշանակվել Արսեն Աբրահամյանը, ով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:
/Panorama.am/
Просмотров:
478
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.03.2011
|
|
Այսօր www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձարկեց կայքը. նա «այցելեց» Ծաղկաձոր, հետո փորձեց «ամրագրում կատարել» Արզնի առողջարանում, սակայն քարտում գումարը չբավականացրեց: Միաժամանակ վարչապետը նկատեց` «ուրիշ գլոբուս չկա՞»:
Տ. Սարգսյանը շնորհավորեց նախագծի հեղինակ «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ընկերությանը հաջող ձեռնարկի կապակցությամբ: Ըստ նրա, գերնպատակը մեկն է` խթանել տուրիզմի զարգացումը ՀՀ-ում. «Դա կառավարության գերակայություններից մեկն է և դասվում է այն ոլորտին, որը համահունչ է արտահանման հետ»:
Տ. Սարգսյանի խոսքով, կառավարության ջանքերը տուրիզմի զարգացման գործում տալիս են իրենց դրական արդյունքները, ինչի ապացույցն է ճգնաժամային 2009 թ-ին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 4 % աճ, երբ աշխարհում այս ոլորտում անկում էր արձանագրվել, իսկ 2010 թ-ին աճը կազմել է 17 %: Տ. Սարգսյանի համաձայն, զբոսաշրջությունը պետք է դառնա բազմաբովանդակ` սպորտա
...
Շարունակություն »
Просмотров:
499
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.03.2011
|
| |