Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, ադրբեջանցի ենթասպայի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ« լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպը գրանցվել է մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, Բաքու-Գուբա մայրուղու 28-րդ կմ-ի վրա: Փաստի առնչությամբ Սումգայիթի ռազմական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զորամասերից մեկում զինվորական ծառայություն անցնող Ազեր Ասկերովը «Մակարով» տեսակի ատրճանակով սպանել է Սալյանի շրջանի բնակչուհի Ֆրիրզա Ասադովային, ինչից անմիջապես հետո ինքնասպանություն գործել:
/Panorama.am/
Просмотров:
469
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզը նշել է ոչ թե պաշտոնապես նշվող մարտի 20-ին, այլ մարտի 19-ին, ինչը տարատեսակ մեկնաբանությունների և կասկածների տեղիք է տվել հասարակության մեջ:
«Pia.az» լրատվական կայքին հայտնի է դարձել, որ իրականում պետության ղեկավարի` Նովրուզը մարտի 19-ին նշելու հանգամանքը կապված է Ադրբեջանում անվտանգության միջոցառումներ ձեռք առնելու հետ:
Ինչպես պնդում են կայքի աղբյուրները, Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկացվել են Իրանից ժամանած մի խմբի կողմից մարտի 20-ին սադրանք կազմակերպելու մասին: Ըստ կայքի, այդ տեղեկությունները Բաքվին հաղորդվել են ԱՄՆ-ի կամ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից:
«Ամեն տարի Նովրուզի տոնակատարության ժամանակ Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում Բաքու: Այս տարի նրանց թիվը կազմել է մոտ 30 հազար: Այժմ Իրանից Ադրբեջան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկ լրջորեն ստուգվում է»,- գրում է կայքը:
Կայքը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները, ինչպես նաև Ադրբեջանում այդ երկ
...
Շարունակություն »
Просмотров:
457
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Սեթ Կորանտենգին (Seth Koranteng, նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր նոր առաքելության մեջ և հույս հայտնել, որ ՀՀ-ում Գանայի դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-գանայական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց խորացման համար:
Դեսպան Կորանտենգը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար, ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և զարգացմամբ, և վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի
...
Շարունակություն »
Просмотров:
472
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
Ստամբուլի ծանր հանցագործությունների քննող դատարանում մեկնարկել է «Ակոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գործով 17-րդ դատական նիստը, որին ներկա են գտվել հիշյալ քրգործով որպես կասկածյալ անցնող Էրհան Թունջելը, Յասին Հայալը, Սալի Հաջը Սալիհօղլուն և Էրսին Յոլջուն: Դատավարության ընթացքին հետևում են Փարիզից և Բրյուսելից ժամանած փաստաբաններ, ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Չեթին Սոսյալը, «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավոր Ուֆուք Ուրասը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Օրալ Չալիշլարը, ինչպես նաև Դինքի ընտանիքի անդամներն ու դատապաշտպանները:
Նշենք, որ սպանությունը կատարած Օգյուն Սամասթի գործը օրենսդրական փոփոխություններից հետո տեղափոխվել է անչափահասների գործերով զբաղվող դատարանի վարույթ: Դատարանի այդպիսի որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ հանցագործության կատարման պահին Սամասթը եղել է 17 տարեկան, այսինքն` անչափահաս:
Դ
...
Շարունակություն »
Просмотров:
531
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
«Ղարաբաղյան կողմը ողջունում է ցանկացած տիպի զեկույց, որը լինում է օբյեկտիվ և արտացոլում է առկա իրական վիճակը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հրապարակված ամփոփ զեկույցում կան ձևակերպումներ, որոնց հետ մենք չենք կարող համաձայն լինել»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հրապարակված զեկույցը՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Սկսենք նրանից, որ արցախյան կողմը այդ 7 շրջանները չի դիտում որպես օկուպացված կամ ռազմակալված տարածքներ: Համանախագահների կողմից օգտագործվող տերմինաբանությունը հնուց եկած տերմինաբանություն է, որը չի համապատասխանում բուն իրական իրավիճակին, քանզի այդ տարածքները ազատագրվել են, այլ ոչ թե օկուպացվել»,- ասաց նա:
Արցախցի պաշտոնյաի համոզմամբ՝ այդ տարածքները նույնիսկ ռազմական առումով չի կարելի համարել օկուպացված, քանի որ օկուպացված կարող է համարվել կանխորոշված քայլը՝ ուղղված այս կամ այն տարածքը գրավելուն, իսկ Արցախը նման նպատակ չի ունեցել, հետև
...
Շարունակություն »
Просмотров:
492
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
2011թ. մարտի 25-ին Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացչությանը կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախքահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաև խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին «խղճի բանտարկյալ» ճանաչելու հարցը:
«Երկիր» միությունը ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության այս նախաձեռնությունը` դիտարկելով այն որպես առաջին քայլ, որն ուղղված է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվա-կրթական և մշակութային իրավունքների ճանաչմանը:
Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպես իշխանամետ, այնպես էլ` ընդդիմադիր, հետևել այս օրինակին` գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչել
...
Շարունակություն »
Просмотров:
439
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
Բեյրութում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի հիմնադիր անդամների երկրորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտգործնախարարությոան մամլո ծառայությունից, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին պաշտոնական գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային գործընթացներն ավարտելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ասոցիացիան իր անդամների մեծ ներուժի եւ ակտիվ գործունեության շնորհիվ ավելի կխորացնի եւ կընդլայնի հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները տարբեր փոխշահավետ ոլորտներում:
Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի նախագահ միաձայն ընտրվել է հայտնի գործարար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պիեռ Ֆատտուշը: Ընտրվել են նաեւ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամները: Լիբանանում Հայաստանի դեսպանին առաջակվել է ասոցիացիայի պատվավոր նախագահի պաշտոնը:
Քննարկվել եւ ուրվագծվել են նաեւ ասոցիացիայի հետագա գործունեության առանցքային ուղղությունները: Ստեղծվել է աշխատան
...
Շարունակություն »
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
«2015թ. դառնալու է այն տարեթիվը, երբ մենք հաշվի ենք նստելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք առերեսվենք սեփական պատմության և անցյալի, այդ թվում՝ Հայկական հարցի հետ»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ստամբուլում տեղի ունեցած «Մեծ Թուրքիային ընդառաջ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ իրենց նպատակն է միավորվել հարևանների, հարևան տարածաշրջանների հետ: «Վերացնել մեր միջև առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը և շփումներ հաստատել ամենաբարձր քաղաքական մակարդակով»,– ասել է Դավութօղլուն։
/Times.am/
Просмотров:
479
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, այսօր աշխատանքային այցով ժամանել է Թեհրան:
Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին և Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:
Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարևորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին:
ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը և հանդես եկել շնորհավոր
...
Շարունակություն »
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
|
Թուրքերը սիրում են Օբամային, բայց չեն հավատում Ամերիկային: Սրանք Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքներն են:
Այսպիսով` հարցվածների միայն 26 տոկոսն է կարծում, որ Ամերիկան Թուրքիայի բարեկամն է, 53 տոկոսն այլ տեսակետ ունի: Մյուս կողմից` հարցվածների 76 տոկոսը հավատում է, որ Թուրքիան Ամերիկային բարեկամաբար է վերաբերում: Եւս 76 տոկոսն ասել է, որ Օբամայի վարչակազմը դրական ներդրում ունի երկու երկրների հարաբերություններում:
Միաժամանակ հարցվածների 53 տոկոսը Ամերիկայի ու Թուրքիայի հետագա հարաբերությունների համար դրական հեռանկար է տեսնում, եւ միայն 24 տոկոսն է հոռետես այդ հարցում:
/Times.am/
Просмотров:
452
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.03.2011
|
| |