Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Март » 02
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «БелСат» արբանյակային հեռուստաալիքի ղեկավար Միխաս Յանչուկը նշել է, թե Ադրբեջանն ու Բելառուսը փորձում են ցույց տալ, թե հարգում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները, սակայն իրականում մեծ խնդիրներ են առաջացնում սեփական ժողովրդի համար:
Վերջինիս պնդմամբ, երկու երկրներում էլ ընտրությունների ժամանակ աննշան ժամանակ է հատկացվում, միաժամանակ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե պաշտպանում են բազմակարծությունն ու համամարդկային արժեքները, սակայն երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, հատուկ նշանակության ստորաբաժանումները միանգամից ցրում են իրական բարեփոխումներ պահանջողներին:
Просмотров:
558
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2011
|
|
ՀՀ Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել իրավաբան Կարեն Անդրեասյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:
Փետրվարի 10-ին ԱԺ-ն պաշտոնապես հաստատել էր նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի հրաժարականը, ով նշանակվել է Կենրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ:
ՄԻՊ ընտրությանը չեն մասնակցել խորհրդարանական «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները:
Просмотров:
534
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2011
|
|
Փետրվարի 27-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացավ սուրբ պատարագ, որի ավարտին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը կատարեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի:
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Այնուհետև Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ հանդիսություն, որի ընթացքում միջոցառմանը մասնակցող Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության և արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձ կատարեցին 23 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձությո
...
Շարունակություն »
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2011
|
|
«Մինչև Թուրքիայի խորհրդարանկան ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց չի նկատվի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Բանախոսի կարծիքով, ընտրություններից հետո էլ` Թուրքիայի նման վարքագծի պահպանման դեպքում, հայ-թուրքական հարաբերություններում էական որևէ բան չի փոխվի: «Միգուցե որոշակի տեղաշարժեր լինեն`գործընթացի սկսման հետ կապված»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ Թուրքիայում կան շատ քիչ մտավորականներ, ովքեր փորձում են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության հարցը, իսկ հասարակությունը հիմնականում բացասական և կարծրատիպային մոտեցումներ ունի:
Просмотров:
526
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2011
|
|
Ադրբեջանական բանակում միջանձնային հարաբերությունների արդյունքում գրանցվող միջադեպերը շարունակվում են:
«ԱՊԱ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ադրբեջանական զորամասերից մեկում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել, ինչի արդյունքում դանակի բազմաթիվ հարվածներ ստացած զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց:
Լրատվականի տեղեկացմամբ՝ միջադեպը գրանցվել է պաշտպանության նախարարության Զիրյա բնակավայրում տեղակայված զորամասում: Այդ զորամասում զինվորական ծառայություն անցնող Մուխթար Ալեսկերովը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Просмотров:
600
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2011
|
| |
|
|