«Թուրան» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Ռազմական լրագրողների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլիին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում արձանագրվող զոհերի թիվը աճում է: 2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում բանակում կորուստների թիվը հասել է 22-ի:
Նա նշել է, թե զոհերից 20-ը ծառայություն են անցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերում, մեկը սահմանապահ զորքերում, իսկ մյուսը՝ ներքին զորքերում:
Փորձագետը նշել է, որ պաշտոնական տվյալներով, 2010 թվականին ադրբեջանական բանակն ունեցել է 71 զոհ, որից 17-ը` մարտական դիրքերում: Սակայն ոչ պաշտոնական
...
Շարունակություն »
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
|
Հարավային Կովկասում «արաբական սինդրոմի» տարածման գլխավոր թիրախը հանդիսանում է Ադրբեջանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
«Հարավային Կովկասում այդպիսի վրանգի առջև կարող է կանգնել Ադրբեջանը, որովհետև թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը, եթե ոչ պետականության, ապա գոնե մշակութային առումով շատ ավելի կայուն են, քան Միջին Արևելքի երկրները»,- նշեց Սուրեն Զոլյանը:
Բանախոսի հավաստամամբ, այս համատեքստում այժմ Արևմուտքում քննարկման մեծ առարկա են դարձել Իրանում հնարավոր զարգացումները, և այս առումով Ադրբեջանը փորձում է շահարկել հյուսիսային Իրանի թրքախոս բնակչության խաղաքա
...
Շարունակություն »
Просмотров:
532
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
|
Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպմանը երկու օր է մնացել:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ հռչակագրի դժվար է սպասել այդ հանդիպումից. «Հարավային Կովկասում արդեն երկու երկիր կոչ են արել, որպեսզի հակամարտությունները լուծվեն առանց ռազմական գործողությունների»:
Նրա կարծիքով, ադրբեջանական ռազմախախտումները կատարվում են Ադրբեջանի բանակի գլխավոր հրամանատարի` Ալիևի գիտակցությամբ և հրահանգով, ուստի Գ. Հարությունյանի խոսքով, գուցե լինեն պայմանավորվածություններ` խախտումները վերացնելուն միտված, բայց ավելի մեծ ակնակլիքներ վերլուծաբա
...
Շարունակություն »
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
|
Ամերիկյան «The wall street journal»-ը հրապարակել է երկրների հեղափոխական վարկանիշային ցուցակ, որում Ադրբեջանը տասներորդ հորիզոնականում է, իսկ Հայաստանն այդ ցանկում չկա: Հեղափոխությունների ինդեքսը կազմվել է երեք ցուցանիշներով` կաշառակերություն, մարդկային ներուժի զարգացում և սոցիալական պայմաններ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վարկանիշային այս ցուցակը պատահական երևույթ չէ:
«Վերջին տարում հեղափոխական ներուժը տարբեր երկրներում աճել է, անգամ Եվրոպայում` կապված միջին խավի անկման հետ, աճել է սոցիալական լարվածությունը»,- նշեց Գ. Հարությունյանը:
Просмотров:
526
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, պարտություններ կրեցին` զիջելով համապատասխանաբար Համփի Կոներուին և Նանա Ձագնիձեին: Էլինա Դանիելյանը մոտակա հետապնդողների նկատմամբ պահպանեց մեկ միավորի տարբերությունը` օգտվելով այն հանգամանքից, որ Մարի Սեբագը միավորը կիսել է Անտուանետա Ստեֆանովայի հետ: Հաշվետու տուրում Մարթա Ֆիերոն, իր հերթին, պարտության է մատնել Բաթհույագ Մոնղոնթուլին: Մյուս պարտիաների արդյունքներին անդրադարձել ենք մեր նախորդ լրահոսում:
8-րդ տուրից հետո, այսպիսով, Էլինա Դանիելյանն իր ակտիվում 6,5 միավոր ունի: Մարի Սեբագն ու Համփի Կոներուն վաստակել են 5,5-ական, Նանա Ձագնիձեն` 5, Պիա Կրամլինգը` 4,5, Մայա Չիբուրդանիձեն ու Մարթա Ֆիերոն` 4-ական, Լիլիթ Մկրտչյանը` 3, Բաթհույագ
...
Շարունակություն »
Просмотров:
569
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
|
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին այցելեց Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիա, որը համարվում է աշխարհում դիվանագետների պատրաստման առաջին կրթօջախներից մեկը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ակադեմիայում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության և հայ-ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վիեննայում հավատարմագրված դեսպաններ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց.
Просмотров:
491
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
|
Մարտի 2-ին շարունակվեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովման գործում, և շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:
Просмотров:
516
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.03.2011
|
| |