Բազմաթիվ սպանություններով հայտնի «մահվան կորպուս» կոչմանն արժանացած Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամխորի կորպուսում նոր ինքնասպանության փորձ է տեղի է ունեցել: Կորպուսի բարձրաստիճան պաշտոնյա գնդապետ-լեյտենանտ Ազեր Հուսեյնովը ածելիով կտրել է սեփական կոկորդը: Նրան տեղափոխել են Գյանջայի հոսպիտալ: Բժիշկների կարծիքով, շատ արյուն կորցնելու պատճառով նրա կյանքը խիստ վտանգված է: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Նշենք, որ Շամխորի կորպուսում 7 զինվորների սպանվելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցվել և անմիջապես աշխատանքից հեռացվել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մերձավորը համարվող կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը:
Просмотров:
511
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
«Թուրքիան պետք է հասկանա, որ հայ ժողովրդի դեմը խաղ չկա, որ ոչ մի բան անպատիժ չի մնում»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան հերոսամարտի «Խաչակիրների ջոկատի» զինվոր Շահե Աճեմյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 90 տարին այն օրվանից, երբ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը սպանեց թուրք ցեղասպան Թալեաթ Փաշային:
Խոսելով այդ թեմայով, բանախոսն ասաց, որ վստահ է` Ցեղասպանության կազմակերպիչների սպանությունները «օդ ու ջրի» պես հարկավոր են եղել հայ ժողովրդին: Հենց այդ քայլից հետո, ըստ Շ. Աճեմյանի, Թուրիքան հասկացավ, որ ոչինչ անպատիժ չի մնում:
Просмотров:
548
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
Ադրբեջանի «Հանուն ժողովրդավարության քաղաքացիական շարժման» համակարգող խորհուրդը (Հասարակական պալատ) ընդունել է որոշում, ըստ որի ապրիլի 2-ին Բաքվում նախատեսվում է անցկացնել «համաժողովրդական հանրահավաք» ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու պահանջով: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմությունը հայտնում է, որ նախատեսված է, որ հանրահավաքը պետք է անցկացվի «Նարիմանով» կինոթատրոնի հարակից հրապարակում: Բայց եթե իշխանությունները չարտոնեն հանրահավաքը, ապա պատրաստվելու են այն անցկացնել Բաքվի կենտրոնում «Ցայտաղբյուրների» հրապարակում:
Просмотров:
568
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
Ռուսական «rosbalt» լրատվական կայքը գրում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը երկու օրվա ընթացքում ձերբակալել է հակառավարական ակցիաներ անցկացնող ակտիվիստներին:
Մեջբերելով ամերիկյան «The New York Times» պարբերականը, կայքը գրում է, որ բողոքի ակցիաների երկրորդ օրը, ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի նախագահի հրաժարականը պահանջող ավելի քան 50 ակտիվիստների:
Ամերիկյան պարբերականում նշվում է, որ շաբաթ օրը մի քանի հարյուր մարդ է հավաքվել «Մուսավաթ» կուսակցության կազմակերպած հանրահավաքին, սակայն հանրահավաքն իշխանությունների կողմից ճնշվել է:
Просмотров:
508
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
Վրաստանը փորձում է տարածաշրջանում մի յուրօրինակ միություն ստեղծել` «Կովկասյան տուն» անունով, դրանով փորձելով հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ գիտակազմակերպչական բաժնի վարիչ Ալիկ Ղարիբյանը:
Ըստ նրա, Վրաստանը պաշտոնապես առաջարկում է «Կովկասյան տան» գաղափարը, երկրի նախագահը իր հայտարարություններում բազմիցս խոսել է այդ մասին, ադրբեջանական կողմը` Ադրբեջանի ԱԳՆ-ի միջոցով հավանություն է տվել գաղափարին, հայկական կողմից պատասխան չկա:
Ա. Ղարիբյանը նշեց, որ «Կովկասյան տան» գաղափարը որևէ մտավախություն չպետք է առաջացնի: Ըստ բաժնի վարիչի, այս քայլը Սահակաշվիլու կո
...
Շարունակություն »
Просмотров:
479
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են` մարտի 11-ին Բոստոնում, մարտի 12-ին Նյու Ջերսիում և մարտի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցան առաջին համայնքային միջոցառումները, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից: Միջոցառումները, որոնք ուղեկցվել են տոնական համերգներով, կազմակերպվել էին Համազգային Հայ կրթական և մշակութային միության կողմից:
Մարտի 12-ին Նյու Ջերսիում կազմակերպված տոնական երեկոյի ընթացքում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով, ողջունելով ու շնորհավորելով անկախության հոբելյանական տարեթվին նվիրված երեկոյի մասնակիցներին, նշել է, որ այսօր Հայաստանը բռնել է վերելքի ու զարգացման ճանապարհը` չնայած իր հարևանների կողմից շարունակվող անօրինական շրջափակմանը, Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գ
...
Շարունակություն »
Просмотров:
462
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Մարտի 15-ին Լոնդոնում Հայաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Առաջին հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի հետ էր:
Հանդիպմանը մասնակցում էր բարոնուհի Քերոլայն Քոքսը: Հանդիպման ընթացքում պարոն Բերքոուն կարևորել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Մեծ Բրիտանիա և նշել, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և միջխորհրդարանական համագործակցության խորացման համար: Նա անհրաժեշտ է համարել խորհրդարանների միջև երկկողմ շփումների ակտիվացումը: Համայնքների պալատի նախագահը հայ խորհրդարանականներին
...
Շարունակություն »
Просмотров:
475
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
|
«Ես առաջին անգամ եմ Երևանում, սակայն Հայաստանում եղել էի… ուրախությամբ արձանագրեցի, որ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև խորանում ու գունազարդվում է»,- այսօր Երևանում մեկնարկած «Հայոց Ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովում հայտարարեց Բահչեշեհիր համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» և «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը: Հիշեցնենք, որ վերջինս նաև այսպես կոչված «Ներման արշավի « նախաձեռնող խմբի անդամ է, ինչը նախաձեռնվեց 2008թ-ին մի խումբ մտավորականների ջանքերով:
Չ.Աքթարը հիշեցրեց ու կարևորեց Հրանտ Դինքի այն թեզը, համաձայն որի Հայոց Ցեղասպանության փաստը կարևոր է ոչ թե զոռով ընդունել, այլ ըմբռնել կատարվածն ու հասկանալ. «Դա իրոք կարևոր է»,- նշեց նա ու մատնանշեց այն հանգամանքին, որ թուրք հասարակությու
...
Շարունակություն »
Просмотров:
508
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.03.2011
|
| |