Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, նախագահը գոհունակությամբ է խոսել բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման մասին, ինչը կարևորվել էր նաև Նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:
Նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցման
...
Շարունակություն »
Просмотров:
461
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
«Դիպուկահարների հեռացումը շփման գծից պետք է լինի երկուստեք»,- լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրինյուս Աժուբալիսի հայտարարությունն ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը միշտ էլ ասել է, որ պատրաստ է իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ` հայտնի երեք սկզբունքների հիման վրա, բայց բոլորի համար պետք է հստակ լինի այն գիտակցումը, որ միակողմանի որևէ բան տեղի չի կարող ունենալ:
Հիշեցնենք, ՀՀ արտգործնախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ա.Աժուբալիսը հայտարարել էր, որ գուցե՞ Հայաստանն առաջինը հետ քաշի դիպուկահարներին: Թեպետ և հավելել, որ առաջարկը կրում է իմպրովիզացիոն բնույթ:
Просмотров:
450
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Հայաստան-Եվրոպական Միության համագործակցության վերաբերյալ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները դրական են: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարի այն տեսակետը, թե Հայաստան-ԵՄ համագործակցությունը թերի է:
Որպես ամենաթարմ օրինակ նախարար Նալբանդյանը մատնանշեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այցելությունը Բրյուսել, երբ Եվրամիության կողմից դրական գնահատական տրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանը:
«Ես ձեզ ևս մի օրինակ էլ բերեմ. վերջերս, երբ Վիշեգրադ+ հանդիպմանն էի Բրատիսլավայում և այնտեղ քննարկվում էր Արևելյան Գործընկերո
...
Շարունակություն »
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Տասնմեկ լրագրողներ ու քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր մեկնել էին Գյանջա՝ մասնակցելու երիտասարդ ակտիվիստ, պատգամավորության նախկին թեկնածու Բախտյար Գաջիևի դատավարությանը՝ ձերբակալվել են: Այս մասին գրում է Թուրան լրատվական գործակալությունը:
Լրատվականը տեղեկացնում է, որ երբ լրագրողների պատվիրակությունը ժամանել է դատարան, նրանց ասել են, որ դատական պրոցեսը հետաձգվել է և կոչ են արել դիմել քաղաքային դատախազություն: Իսկ երբ պատվիրակությունը գնացել է դեպի դատախազություն, նրանց տեղում ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:
Առկա տեղեկությունների համաձայն, վերջիններիս հարցաքննել են, ապա ազատ արձակել, սակայն այ
...
Շարունակություն »
Просмотров:
557
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
«Ադրբեջանն արդեն բոլոր սահմաններն անցնում է: Մի կողմից նախագահները բանակցում են ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, մյուս կողմից ադրբեջանցիները այս ամսվա մեջ 3-րդ զինծառայողն են սպանում»,- անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների կողմից հայ զինծառայողին սպանելու փաստին՝ Panorama.am-ին ասաց ազատամարտիկ, խորհրդարանի պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
Մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:
...
Շարունակություն »
Просмотров:
485
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Այսօր հանդիպում է կայացել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջև:
Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Խորհրդանշական էր, որ երեկ՝ Լիտվայի արտգործնախարարի այցելության առաջին օրը, Երևանում նշվեց Լիտվայի Ազգային տոնը»: Նախարարն ասել է, որ խորհրդանշական էր նաև այն, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին:
Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ հայ-լիտվական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և առկա են լավ նախադրյալներ դրանց առավել ամրապնդման և խորացման համար:
Просмотров:
469
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է թուլացնել Իրանի հետ ունեցած տնտեսական և առևտրային հարաբերությունները, փոխարենը` Ադրբեջանը սերտ տնտեսական հարաբերություններ է զարգացնում Իսրայելի հետ: Այդ մասին տեղեկացնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
«Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները արգելում են քաղաքացիներին 10կգ-ից ավելի մթերք ներկրել Իրանից, այն դեպքում, որ կառավարության որոշմամբ` թույլատրելի չափը 50 կգ է: Այն քաղաքացիները, որոնք 10կգ-ից ավելի մթերք են ներկրում, տուգանվում են: Այդ առթիվ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության 100-ավոր քաղաքացիներ բողոքի ցույց են կազմակերպել Ասթարայի քաղաքապետարանի առջև»,-նշում է իրանական կայքը:
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Թուրքական «Doğan» (Դողան) լրատվական գործակալության տեղեկացմամբ` այն բանից հետո, երբ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ-BDP) հայտնեց, որ իր նախընտրական ցուցակում ընդգրկելու է նաև հայ թեկնածուի, խորհրդարանական ընտրություններին պատրաստվող կուսակցությունները սկսեցին իրենց թեկնածուների շարքերը համալրել ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներով:
Արդյունքում, նույն աղբյուրի համաձայն, ստացվել է հետևյալ պատկերը. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից առաջադրվելու են Մելքոն Քարաքյոշեն և Հերման Բալյանը: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջադրելիք հայ թեկնածուն Արև Ջեբեջին է:
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
«Եթե ուզում եք խաղաղություն, չեք կարող իրար հրացանի փողեր ուղղել»,-այսօր արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսը` անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացման խնդրին: Նրա խոսքով, դիպուկահարներին հեռացնելը կօգնի լարվածության նվազմանը և ասաց, որ ուրախ է, որ հայկական կողմը նույնպես աջակցում է այդ մտքին:
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, դրան այլընտրանք չկա: Եկեք դիպուկահարներին հանենք շփման գծից, նվազեցնենք լարվածությունը, ինչը խաղաղ բանակցությունների հիմք կլինի: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պնդի, որ կողմերն իրենց պարտավորությունները կատարեն: Հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում զոհերի համար ցավում եմ, պետք է հաշվի առնել Սոչիի հանդիպման պայմանավորվածությունները: Ողջունում են նաև գերիների փոխա
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Այսօր տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպումից հետո տեղի կունենա ճեպազրույց լրագրողների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը:
/Panorama.am/
Просмотров:
551
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է: Այս մասին հայտնեցին ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից:
Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո և, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ա
...
Շարունակություն »
Просмотров:
519
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ այլ երկրի ղեկավարի այցելությունը Մոսկվա չի կարող վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա: Այդ մասին այսօր Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման և դրանց շուրջ հայ հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն այցելել էր Ռուսաստան, ինչը որոշ անհանգստություն առաջացրեց հայ հասարակության շրջանում` հաշվի առնելով այն, որ մարտի 16-ին լրանում էր Մոսկվայի պայմանագրի 90-ամյակը:
Просмотров:
440
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
|
Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին ստորագրեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր, որին հաջորդեց նախարարների ասուլիսը։
«Արդեն երկու օր է Ռամազ Նիկոլաիշվիլու հետ քննարկում ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ճանապարհների շինարարության ծրագրեր։ Ներկայում ֆինանսական կազմակերպություններն ուսումնասիրում են նախագծային լուծումները և Հայաստանում և Վրաստանում կառուցվող ճանապարհները։ Քննարկել ենք նաև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության խնդիրները, Վերին Լարսի ճանապարհի վերականագնման հետ կապված հարցեր»,-տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի նախարարը։
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.03.2011
|
| |