Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում եղած հակամարտություններից ամենաբարդն է: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 4-րդ ԱՊՀ դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը: Կելինի խոսքերով, ԼՂ հակամարտությունը հին է, դրա հանգուցալուծումը այդքան էլ դյուրին գործ չէ:
Նշելով ՌԴ ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում` ռուս փորձագետը ասել է է, թե ներկայումս խոսքը գնում է հակամարտության լուծման սկզբունքների մշակման մասին:
«Խնդիրը հետևյալն է. ժամանակին մշակվել են Մադրիդյան սկզբունքները: Մինչ այժմ դրանք բավականին ձևափոխվել են, սակայն մե
...
Շարունակություն »
Просмотров:
458
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2011
|
|
Սինգապուրի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպելու, ինչպես նաև Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 24-29-ը այդ երկրում էր գտնվում Սինգապուրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին): Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոի հետ: Քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարբեր մակարդակներում պաշտոնական փոխայցելություններին, գործարար շրջանակների միջեւ համագործակցության հաստատմանն ու հետագա զարգացմանը նվիրված հարցեր:
Просмотров:
560
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2011
|
|
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի Արմեն Աշոտյանն անդրադարձավ օրեր առաջ Վրաստան կատարած իր այցին:
Նշենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում:
Նախարարը նախ անդրադարձավ մարտի 24-ին Թբիլիսիում կայացած «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակում Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին:
Просмотров:
568
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2011
|
|
Հարավկովկասյան երկրներում` թերև տարբեր արագություններով, այնուամենայնիվ ժողովրդավարության ուղղությամբ դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
Լիտվական DELFI գործակալությանը տված հարցազրույցում, ամփոփելով տարածաշրջան կատարած իր այցի արդյունքները, Ա. Աժուբալիսն ասել է. «Այսօր ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության 88-րդ օրն է: Այս ընթացքում ես ավելի քան 120 հանդիպում եմ ունեցել: Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այս թվի և այն բանի վրա, որ արդեն այցելել եմ 12 երկիր: Կարծում եմ, որ բոլոր այցելությունները հավասարակշռված են եղել այն իմաստով, որ յուրաքանչյուր երկրում ես շեշտը դրել եմ զամբյուղում ընդգրկված բոլոր հարցերի վրա. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և խոսքի ազատություն, անվտանգության, այդ թվում էներգետիկայի հարցեր, ի
...
Շարունակություն »
Просмотров:
451
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2011
|
|
Չեխիայում կայացած բռնցքամարտի «Գրան Պրիի» մրցաշարից հայ մարզիկները ձեռնունայն չեն վերադարձել: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 4 բռնցքամարտիկներից երեքն արժանացել են բրոնզե մեդալների: Խոսքը 60 կգ քաշային Արա Պուլուզյանի, 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանի և 75 կգ քաշային Տիգրան Արմենակյանի մասին է: Մյուս մասնակիցը` Արամ Ավագյանը, չկարողացավ որևէ մրցանակ նվաճել, սակայն հայաստանյան թիմի ելույթը, ընդհանուր առմամբ, կարելի է լավ գնահատել:
/Panorama.am/
Просмотров:
499
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2011
|
| |