Մարտի 13-ին սկսվեց Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Просмотров:
455
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
«Հանրապետության նախագահն ի սկզբանե եղել է Հայաստանում ժողովրդավարական արժեքների հաստատման ջատագովներից մեկը: Սա առավել ցայտուն ընդգծվեց նաև մարտի 12-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր խոսքում՝ նշելով, որ ներկայումս իրականացվող բաեփոխումների հիմքում ընկած է երկրում ժողովրդավարական արժեքների հաստատումը»,- անդադառնալով ՀՀ նախագահի Ծաղկաձորում ունեցած ելույթին՝ Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ նախագահն իր խոսքում նշել է, թե «իշխանությունները պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե դրանք միտված լինեն կոնկրետ խնդրի լուծմանը, իրատեսական լինեն, այլ ոչ թե արվեն որպեսզի դրանցով շահարկեն ու ընտրազանգված ձեռք բերեն»: Երկրի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանում քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում,
...
Շարունակություն »
Просмотров:
442
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նախօրեին ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Այս մասին հայտնեցին «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնից:
Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրել է հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Կովալենկոն կարևորեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական հիշողության պահպանման շարունակական ծրագիրը:
Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արևելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկակ
...
Շարունակություն »
Просмотров:
481
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
Ռուսական «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «Վեդոմոստի» թերթի հետ զրույցում հատարարել է, թե «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը որոշել է վաճառել դեռ 20 տարի առաջ: «Դեռ 20 տարի առաջ…որոշեցի, որ վաղ թե ուշ ես կլքեմ այդ բիզնեսը, որովհետև դա իմ ողջ կյանքի բիզնեսը չէր», - ասել է Վարդանյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է կայացրել ընկերության վաճառքի մասին որոշումը:
«Կան բաներ, որոնք ողջ կյանքի համար են, որոշները՝ ժամանակավոր», - ասել է Վարդանյանը, հավելելով, թե գիտակցել է, որ մինչև թոշակի անցնելը չի պատրաստվում բանկային ներդումային գործունեությամբ զբաղվել:
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
Բաքվի N 2 բանտում առողջապահական բավարար պայմաններ չլինելու պատճառով մահացել է Իրանի քաղաքացի հանդիսացող մեկ դատապարտյալ: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ալբորզնյուզ.նեթ» կայքը:
«Ադրբեջանի բանտերը առողջապական և սանիտարահիգիենիկ առումով գնտվում են չափազանց վատ վիճակում և Ադրբեջանի ղեկավարությունը մինչ այժմ մերժել է Բաքվում Իրանի դեսպանության բազմաթիվ խնդրանքներն այդ երկրում դատապարտված իրանցիներին Իրան տեղափոխելու մասին դիմումները»,-նշում է իրանական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ադրբեջանի խորհրդարանի կողմից պատրաստված զեկույցի համաձայն` Ադրբեջանի բանտերում 2010թ. 97 դատապարտյալ է մահացել, որոնցից 23-ը`թոքախտից:
...
Շարունակություն »
Просмотров:
480
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից և դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը` մեկնելու Ճապոնիա ու մասնակցելու փրկարարական գործողություններին:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարներից 22-ը միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնեն աղետի գոտի: Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր «Աղետների գնահատման և հակազդման (UNDAC) թիմի» հավաք:
Просмотров:
492
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային ՕրթաՔարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին:
Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում: Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում դիտարկում անցկացնելու ժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել էր հետևյալի վրա.
Просмотров:
473
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
«Գարնանը, նախ, ակտիվ աշխատանք եմ ակնկալում ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում: Պրոբլեմները շատ են, ու այս խնդիրները պետք է լուծվեն»,- Ծաղկաձորում «Գյուղատնտեսության զարգացման 2011 թ. ծրագրերը և խնդիրները» թեմայով խորհրդաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով գարնանը ներքաղաքական զարգացումների ակնկալիքների վերաբերյալ:
Երկրի ղեկավարն ընդգծեց, որ խնդիրների լուծման համար արդեն կան ծրագրեր, որոնք նախատեսում են բազմաթիվ փոփոխություններ: «Այդ փոփոխությունները պետք է արդյունք տան, տեսանելի լինեն»,- ասաց երկրի ղեկավարը, նկատելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն ու տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները 2010-ին գյուղատնտեսության համար հավելյալ դժվարություններ ստեղծեցին»:
...
Շարունակություն »
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
Սոչիում մարտի 5-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կարելի է համարել հանգրվանային: Այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ կա բանակցային հստակ հիմք և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ:
«Երկարաժամկետ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են: Կարծեմ թե Սոչիում, ի վերջո, նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի համակողմանի պահպանությանը, և երկրորդ, կարող են ցույց տալ, թե ինչպես են կողմերը իրենց պարտավորությունները կատարում»,- ասաց Նախագահը:
Просмотров:
458
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
|
«Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է»,-այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ի պատասխան այսօր «Հյուրիեթ» պարբերականում հրապարակված Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցի, որտեղ նա խոսում է իբրև թե Բաքվի և Անկարայի կողմից ներկայացված և քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին:
«Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, և եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան»,-ասել է Տ. Բալայանը:
/Panorama.am/
Просмотров:
521
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.03.2011
|
| |