Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 3 » Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
14:38
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը` վարչապետ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության խորացմանը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման ուղղությունները։ Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում։ 

Դեսպան Ռենոն նշել է, որ Հայաստանում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է ու յուրահատուկ բովանդակություն ունի, ինչը բխում է Հայաստանի հանդեպ ֆրանսիացիների առանձնահատուկ վերաբերմունքից: Ընդգծելով, որ Ֆրանսիան եվրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության բոլոր ոլորտներում արձանագրված լուրջ առաջընթացի մասին, նա միևնույն ժամանակ ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձևավորված բարեկամական կապերի խորացման, ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: 

Հյուրի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը և տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունները:

 
/Aysor.am/
Просмотров: 559 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ