Блог
Главная »
2010 » Декабрь » 22 » Վ. Վարդանյանը մտահոգված չէ կադրային փոփոխություններից
14:46 Վ. Վարդանյանը մտահոգված չէ կադրային փոփոխություններից |
ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երկրում տեղի ունեցած կադրային փոփոխությունների կապակցությամբ մտահոգություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ նշեց նախարար Վ. Վարդանյանը:
«Կադրային փոփոխությունների հետ կապված հստակ դրված են պահանջներ, հստակ դրված են խնդիրներ, եթե որևիցե մեկը, այդ թվում` ես, այդ խնդիրներին և պահանջներին չբավարարենք, բնականաբար, չենք աշխատելու, իսկ եթե բավարարենք` կաշխատենք: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Վ. Վարդանյանը:
Լրագրողի հարցին, թե Դուք բավարարու՞մ եք առաջադրված պահանջները, Վ. Վարդանյանը պատասխանեց. «Եթե աշխատում եմ` ուրեմն բավարարում եմ»:
/Aysor.am/
|
Просмотров: 475 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |