Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 16 » Տ.Սարգսյան. «Համոզված ենք, որ 2011թ. կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն»
13:31
Տ.Սարգսյան. «Համոզված ենք, որ 2011թ. կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն»
Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ ունեցած բանակցությունները շատ ջերմ է գնահատել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` երկկողմ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մենք ունեցանք բովանդակալից խոսակցություն ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր օրակարգային հարցերի շուրջ»:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Բարոզոն ներկայացրել իր գնահատականները Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ և ընդգծել բոլոր ոլորտները, որտեղ մենք տեխնիկական աջակցություն ենք ստացել և ունենք համաձայնագրեր, որոնք պիտի կատարենք: 
«Մենք ուզում ենք ուրախությամբ նշել, որ այդ համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, և մեր այցելության նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին հերթին քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասցրած վնասները ՀՀ տնտեսությանն ու բարեփոխումներին:
«ԵՄ-ի օժանդակությունն էապես օգնեց դիմագրավելու այդ փորձությունը հաղթահարելու դժվարությունները, և այսօր խնդիր է դրված նոր թափ հաղորդել մեր ծրագրերին: Դրանք, նախ և առաջ, մեր համապարփակ համագործակցության ծրագրերն են ԵՄ-ի հետ: Համոզված ենք, որ 2011 թվականին կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն և պատրաստ կլինենք սկսել նաև համապարփակ համաձայնագրի բանակցությունները»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` շնորհակալություն հայտնելով ԵՀ նախագահին ու ԵՄ գործընկերներին ցուցաբերած օժանդակության համար:

Արդյոք բարեփոխումներին նոր թափ հաղորդելու գործընթացում Հայաստանը ԵՄ-ից վարկային որոշ միջոցներ կամ այլ ակնկալիքներ ունի՞, բացի գործընկերության ծրագրերով նախատեսված միջոցներից, հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՀ նախագահին ներկայացվել է իրականացվող բարեփոխումների ծրագիրը և դրանց նոր թափ հաղորդելու ցանկություն: «Անշուշտ հասկանալի է, որ բարեփոխումների կարողությունն անհրաժեշտ է ամրապնդել: Մյուս կողմից անհրաժեշտ է նաև զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ բարեփոխումներն իրականացնելու պարագայում:
Մասնավորապես` հարկային և մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին Ժ. Բարոզոն նշել է. «Խոստացել ենք, որ աջակցություն կցուցաբերենք Հայաստանին: Մեր թիմերը կաշխատեն միմյանց հետ և կառանձնացնեն այն ոլորտները, որոնցում տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա մենք նման օժանդակություն ցուցաբերել ենք Հայաստանին, և քանի որ Հայաստանի Հանրապետությունը մակրոտնտեսական մարտահրավերների առջև է կանգնած, ապա կքննարկենք հարցը` զարգացումների առումով: Կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները, և ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի»:

/Panorama.am/
Просмотров: 365 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ