Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 14 » Սուրբ Էջմիածնի փրկիչներին նվիրված հուշահամալիրը կվերաբացվի ապրիլին
11:50
Սուրբ Էջմիածնի փրկիչներին նվիրված հուշահամալիրը կվերաբացվի ապրիլին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նախօրեին ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Այս մասին հայտնեցին «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնից:

Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրել է հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Կովալենկոն կարևորեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական հիշողության պահպանման շարունակական ծրագիրը:

Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արևելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական լծից, միավորվել է Ռուսաստանին:

1827թ. օգոստոսի 17-ին պայքար էր ծավալվել գեներալ Աֆանասիյ Կրասովսկու ջոկատի և պարսից թագաժառանգ Աբբաս Միրզա արքայազնի բանակի միջև: Վերջինս, փորձելով կանխել ռուսական զորքի առաջխաղացումը, նախահարձակ եղավ Էջմիածնի ուղղությամբ, սակայն, ունենալով ուժերի ճնշող գերակայություն` 30000-ը 3500-ի դիմաց, մարտը տանուլ տվեց:

1833-1834թթ., ի հիշատակ Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների, կառուցվել էր հուշահամալիր, որը մեր օրերում գտնվում էր անբարեկարգ ու լքյալ վիճակում:

Նշենք, որ սա «Պատվի գործ» կազմակերպության` երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված երկրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում գտնվող XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների Պատվո Բլուր գերեզմանատան վերականգնումն էր: Հուշահամալիրը բացվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցյալ տարվա օգոստոսի 20-ին` ռուսական պետության ղեկավարի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում:

Օշականի համալիրը մարմնավորում է ռուս զինվորների անձնուրաց հերոսությունը հայոց հողի վրա: Այն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից է: Վերականգնման բոլոր աշխատանքները կավարտվեն ապրիլին, իսկ բացումը տեղի կունենա նույն ամսին սպասվող հայ-ռուսական միջմարզային համաժողովի շրջանակներում:

/Panorama.am/
Просмотров: 442 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ