Блог
Главная »
2011 »
Март »
31 » Շվեյցարիայի նախագահ. ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում
15:47 Շվեյցարիայի նախագահ. ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում |
ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսօր Երևանում հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ասուլիսում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Միշելին Քալմի-Ռեյն ասաց. «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք իրադարձություններին: Եվ անշուշտ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, որին մենք ակտիվ անդամ չենք»:
Շվեյցարիայի նախագահը նշել է, որ Ադրբեջան կատարած վերջին այցելության ընթացքում խնդիրը քննարկել է նաև Իլհամ Ալիևի հետ և այսօր ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում այդ քննարկումների մասին տեղեկացրել է իր հայ գործընկերոջը:
Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ շվեցարացի գործընկերոջը ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու, մասնավորապես, անդարադարձել Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը:
/Panorama.am/
|
Просмотров: 403 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |