Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 14 » Սերժ Սարգսյան. Սոչիի հանդիպումը կարելի է համարել հանգրվանային
11:28
Սերժ Սարգսյան. Սոչիի հանդիպումը կարելի է համարել հանգրվանային
Սոչիում մարտի 5-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կարելի է համարել հանգրվանային: Այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ կա բանակցային հստակ հիմք և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ:

«Երկարաժամկետ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են: Կարծեմ թե Սոչիում, ի վերջո, նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի համակողմանի պահպանությանը, և երկրորդ, կարող են ցույց տալ, թե ինչպես են կողմերը իրենց պարտավորությունները կատարում»,- ասաց Նախագահը: 

Ըստ Ս.Սարգսյանի` տևական ժամանակ խոսում էին հենց հրադադարի ռեժիմի պահպանության, վստահության միջոցառումների պահպանության մասին, քանի որ միշտ կարելի է կարճ ժամանակում լարվածություն ստեղծել, իսկ խաղաղության, լարվածությունը թուլացնելու գործընթացը շատ ավելի ծանր է:

«Եվ հիմա մենք, ըստ պայմանավորվածությունների, մտնում ենք այդպիսի մի գործընթացի մեջ, որտեղ մենք պիտի կարողանանք լարվածությունը թուլացնել, ինչը հնարավորություն կտա նորմալ բանակցություններ վարել, ավարտել այդ բանակցությունները, և եթե հաջողություն լինի, հասնել մեր նպատակներին: Կարծում եմ`շատ լավ հնարավորություն ունեն համանախագահները, որպեսզի կարողանան հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մինչ բանակցություները և բանակցություններից հետո, և հանրությանը ներկայացնել, թե վերջապես ինչ է կատարվում: Մենք պատրաստ ենք ամենայն աւջակցություն ցուցաբերելու, մենք պատրաստ ենք մեր պարտավորությունները կատարելու: Մենք միշտ էլ ցանկացել ենք, որ մեր զինվորները չզոհվեն: Մենք միշտ ցանկացել ենք, որ խաղաղության պրոցեսը ամրապնդվի»,- նշեց Ս.Սարգսյանը: 

Նախագահի խոսքերով` կարծես թե եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան` ինչպե՞ս են իրենք օգտագործում բանակցային այդ փուլը, որն է նրանց նպատակը` արդյունքի հասնե՞լը, թե՞ բանակցություններ վարելու քողի տակ ռազմական գործերի, ռազմական լուծումների նախապատրաստվելը:

«Ասածս չի նշանակում, որ եթե բանակցություններ են վարվում, ապա զինված ուժերի մարտունակության վրա չպետք է աշխատել: Ասածս այն է, թե պրոցես է արդյոք այս բանակցությունները, թե նպատակին հասնելու միջոց: Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում էր այլ հանդիպումներից: Եւ շատ կցանկանայի, որ իմ այս պատկերացումները իրականությանը համապատասխանեին: Կցանկանայի որպեսզի երևութական չլինի այն, ինչի մասին մենք խոսեցինք և ինչի մասին մենք հայտարարեցինք: Եթե շատ կարճ ձևակերպեմ, պետք է ասեմ հետևյալը. բանակցությունները շարունակվում են, կա փաստաթուղթ, փաստաթղթի վրա աշխատում ենք, սա երկարաժամկետ պրոցես է, և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել»,- հայտնեց Ս.Սարգսյանը: 

/Panorama.am/
 
Просмотров: 403 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ