Блог
Главная »
2010 »
Декабрь »
23 » Սերգեյ Մինասյան. ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար
17:16 Սերգեյ Մինասյան. ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար |
PanARMENIAN.Net - Իր աշխատանքն ավարտած ԱՄՆ 111-րդ գումարման Կոնգրեսի արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես մի «ոսկե հնարավորություն» Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը : «Վաշինգտոնի այդ ճնշումը կվերաբերի ամերիկա-թուրքական հարաբերությունների բոլոր ասպեկտներին»,-ասել է նա:
Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է 252 բանաձևը՝ երկկուսակցական մեծամասնության աջակցությանը հակառակ:
Իր հերթին բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չընդունի բանաձևը այս գումարման ընթացքում, նա նմանատիպ բանաձև կներկայացնի նաև հաջորդ տարի:
/Panarmenian.net/
|
Просмотров: 478 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |