Блог
Главная »
2011 »
Март »
31 » Ս. Սարգսյան. Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու
15:43 Ս. Սարգսյան. Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոստացել է, որ Երևան-Ստեփանակերտ-Երևան ավիաչվերթի առաջին ուղևորն է լինելու:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ադրբեջանցի պաշտոնյաները սպառնացել են ոչնչացնել Ստեփանակերտում վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերին՝ ՀՀ նախագահը նշել է. «Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա. ես կանեմ իմ հայտարարությունը: Այդ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու»
Նշենք, որ խոսքը Երևան-Ստեփանակերտ-Երևան երթուղով կանոնավոր ավիաչվերթների մասին է, որի մեկնարկը նախատեսվում է մայիսի 9-ին:
/Panorama.am/
|
Просмотров: 437 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |