Блог
Главная »
2010 » Декабрь » 9 » Ռոբեր Կոպտաշ. Թուրքիայում հայ լինելը դեռևս վտանգավոր է
14:18 Ռոբեր Կոպտաշ. Թուրքիայում հայ լինելը դեռևս վտանգավոր է |
PanARMENIAN.Net - Թուրքիայում հայ լինելը դեռևս վտանգավոր է: Այդ մասին հայտնել է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Կոպտաշը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան երկրի ծագումով հայ քաղաքացիներին երկրորդ կարգի մարդ է համարում: «Նրանք իրավունքներ ունեն մեր սեփականության, մեր ֆոնդերի, մեր եկեղեցու նկատմամբ: Մեզ ընկալում են որպես օտարերկրացի, այստեղից էլ թշնամու կերպարը և որպես հետևանք` խտրականությունը բոլոր սոցիալական և պաշտոնական մակարդակներում»,- ասել է «Ակոս» թերթի խմբագիրը: «Ստամբուլի հայերը գերադասում են իրենց անունները փոխարինել թուրքական անուններով: Այդպես ավելի հեշտ է, մեր մեջ դեռևս պահպանվել է վախը»,- ընդգծել է Կոպտաշը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում իրադրությունը փոքր-ինչ բարելավվել է: «20 տարի առաջ թուրք մտավորականության մեծ մասը չգիտեր մեր խնդիրների մասին: Հայերն ու քրդերն իրենք էին պաշտպանում իրենց իրավունքները, մինչդեռ այժմ հայտնվել են բոլոր ազգությունների մարդիկ, որոնք փորձում են դիմակայել խտրականությանը: Աճող երիտասարդ սերունդը հասկանում է, որ ազգայնականությունը, որի հարցում պնդում է երկրի ղեկավարությունը, չի արձագանքում պետության շահերին»,- ասել է Ռոբեր Կոպտաշը, գրում է Southeast European Times-ը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 526 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 2.0/1 |