Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 21 » Քրոուլի. ԱՄՆ Պետդեպը բանակցում է կոնգրեսականների հետ թիվ 252 բանաձևը լիագումար նիստի օրակարգ չընդգրկելու համար
14:09
Քրոուլի. ԱՄՆ Պետդեպը բանակցում է կոնգրեսականների հետ թիվ 252 բանաձևը լիագումար նիստի օրակարգ չընդգրկելու համար
ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայումս սերտ կապի մեջ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ և բանակցում է, որպեսզի թիվ 252 բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չընդգրկվի: Այդ մասին դեկտեմբերի 20-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում տեղի ունեցած ավանադական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին (Philip J. Crowley)` պատասխանելով հարցին` արդյո՞ք ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բանաձևի հետ կապված հարցի վերաբերյալ զանգեր կատարել է Պալատի անդամներին:

«Տիկին Քլինթոնի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ես կապվել եմ Պալատի անդամների հետ: Մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ շատ հստակ է` մենք դեմ ենք բանաձևի ընդունմանը», -հավելել է Քրոուլին, տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի նախաձեռնությունը` դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը մտցնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ չստացվեց, քանի որ Կոնգրեսի աշխատանքները երկարեցին։ Այնուհետև Փելոսին հայտարարեց, որ դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, այսօր:

Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունները վարչապետ Էրդողանի ու արտգործնախարար Դավութօղլուի մակարդակով բազմիցս սպառնացել են ԱՄՆ վարչակազմին ԱՄՆ հետ հարաբերությունների վատացմամբ: Ավելին, Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հորդորելով թիվ 252 բանաձևը չներառել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ:

/Panorama.am/ 
Просмотров: 462 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ