Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 6
Հյուրեր: 6
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 3 » Պատրաստվում է ֆիլմ «Oղակ» գործողության 20-ամյակի կապակցությամբ
13:48
Պատրաստվում է ֆիլմ «Oղակ» գործողության 20-ամյակի կապակցությամբ
«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում մեկնարկել են հերթական փաստավավերագրական ֆիլմի պատրաստման աշխատանքները: Հաշվով 4-րդ ֆիլմը նվիրված է ղարաբաղյան շարժման պատմության ամենաողբերգական էջերից մեկին` «Oղակ» օպերացիային, որի 20-ամյակը լրանում է 2011թ-ին:

««Կոլցո» օպերացիան, որի արդյունքում բռնի տեղահանվել է ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի տասնյակ հայկական քաղաքների ու գյուղերի բնակչությունը, իրականացվել է 1991թ-ի ապրիլ-հուլիս ամիսներին: -ասում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: - Ցավոք, ինչպես Մարաղա գյուղի ողբերգության դեպքում, մի քանի հազար հայ բնակիչների հանդեպ պետական ահաբեկչության այս հրեշավոր ակտը ըստ արժանվույն չլուսաբանվեց, այս մասին բավարար տեղեկացված չեն նույնիսկ Հայաստանում: Մինչդեռ դա Սովետական կենտրոնի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի լայնամասշտաբ պատժիչ օպերացիան էր ընդդեմ քաղաքացիական բնակչության, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր հասնել իր չարագույժ նպատակներին, այն է` հայերի ոչնչացում և բռնի տեղահանում իրենց պատմական բնակավայրերից, Հայրենազրկում: Ավելին, այսօր շատ քչերն են հիշում, որ օպերացիայի շրջանակներում բռնությունների է ենթարկվել նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունը` Գորիսի, Նոյեմբերյանի, Տավուշի շրջանները և այլք: Օպերացիան իրականացվում էր խաղաղ բնակչության հանդեպ անասելի դաժանությամբ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները սպանում, կեղեքում, բռնաբարում, թալանում ու պատանդ էին վերցնում խաղաղ բնակչությանը, զբաղվում դիակապտությամբ, ստորացնում մարդկային և ազգային արժանապատվությունը»: 

«Oղակ» գործողության ընթացքում զինվորական ուժերի ու ադրբեջանցիների կողմից դաժան ճնշման, գազանությունների ու թալանի են ենթարկվել ԼՂԻՄ-ի հարավում և արևմուտքում գտնվող Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների 26 հայկական գյուղեր: Մոտ 10 հազար մարդ բռնի տեղահանման են ենթարկվել, զոհվել են 100-ից ավելին: 600-ից ավելի տղամարդ պատանդ վերցվեցին, նրանց կտտանքների ու բռնությունների ենթարկեցին: Ռազմական ուժերից անմիջապես հետո գյուղեր էին ներխուժում մոտակայքում բնակվող ադրբեջանցիներից կազմված խմբեր: Նրանք յուրացնում էին տեղահանվածների տները, մեքենաները, անասուններին և մնացած ունեցվածքը, գողոնը տեղափոխվում էր հատուկ այդ նպատակի համար բերված բեռնատար ավտոմեքենաներով: Հայ բնակչության դիմումներն ու բողոքները ոչ ոք չէր ուսումնասիրում»,- գրում էր Վիկտոր Կրիվոպուսկովը (ներկայումս` Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդատու, «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար) «Ըմբոստ Ղարաբաղ» (Мятежный Карабах) գրքում:

Նախագծի ղեկավարի խոսքերով` Ֆիլմի շուրջ աշխատանքների ընթացքում հաջողվել է գտնել բացառիկ փաստավավերագրական տեսանյութեր, որոնք արվել են 1991թ-ի գարուն-ամառ ամիսներին: Գտնվել են Գետաշենի և Մարտունաշենի վրա հարձակված զորամասերի նախապատրաստությունը ներկայացնող տեսանյութեր, շրջափակված հայկական գյուղերի կադրեր, ներկայացված են նաև ջարդերի, բռնության և կտտանքների զոհը դարձած, իրենց ունեցվածքից և օջախներից զրկված գյուղի բնակիչների վկայությունները, որոնք նկարահանվել են տեղի բնակչության բռնի տեղահանման անմիջապես հաջորդ օրը: Հատուկ արժեք են ներկայացնում ԼՂՀ-ի` Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայերի հազարամյա ներկայությունն ու բազմադարյան մշակույթը փաստող կադրերը: 
 
/Aysor.am/
Просмотров: 518 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ