Блог
Главная »
2010 » Декабрь » 23 » Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը
15:20 Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը |
PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը, չնայած երկկուսակցական մեծամասնության աջակցությանը, կասեցնելով բանաձևի անցկացումը ներկա Կոնգրեսում: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:
ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ հայ համայնքը վրդովված է և հիասթափված Փելոսիի և պալատի դեմոկրատական մեծամասնության որոշումից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունն արգելափակելու համար»: Խաչիկյանի խոսքերով, քվեարկությունից հրաժարվելը հարված է Ամերկային ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ Բարաք Օբաման և Նենսի Փելոսին չեն արդարացրել հայազգի ընտրողների վստահությունը` չկատարելով իրենց խոստումները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:
«Թեև մենք հիասթափված ենք բանաձևը քվեարկության չդնելու խոսնակի ցանկությունից, սակայն հայ համայնքը ոգեշնչված է ոչ միայն կոնգրեսականների, այլ նաև ամերիկյան հասարակության աջակցությունից: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր Կոնգրեսի աշխատանքին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեր աշխատանքը շարունակելու համար: Դա ԱՄՆ բարոյական պարտականությունն է: Մենք հույս ունենք վերջ դնել թուրքական ժխտման քաղաքականությանը և հասնել արդարության հայ ժողովրդի հանդեպ մինչև հիմա անպատիժ մնացած հանցագործության հարցում»,- ասել է Խաչիկյանը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 522 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |