Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 31 » Նալբանդյան. Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու ևս մի կարևոր քայլ
15:49
Նալբանդյան. Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու ևս մի կարևոր քայլ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-ռեյին (Micheline Calmy-Rey): 

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ԱԳՆ հարկի տան հյուրընկալելու Շվեյցարիայի Համադաշնության Նախագահին, որի հետ վերջին տարիներին որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կայացել են շուրջ երկու տասնյակ հանդիպումներ: 

«Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու ևս մի կարևոր քայլ՝ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների՝ հատկապես վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին։
Այդ վերընթաց զարգացման համար, անշուշտ, ջանքերն ու ձգտումը եղել են փոխադարձ։ Այսօր, տիկին Նախագահ, ըստ էության շարունակությունն է Հայաստան կատարած Ձեր նախորդ այցի, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, երկուստեք կարևորվեց Հայաստանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը: Դուք հետևողական եղաք նաև այս հարցում և այդ հետևողականությունն արժանի է այսօր հիշատակման»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: 

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-ռեյը երկուստեք ընդգծել են, որ հայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, և որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել աշխարհագրական և պատմական ընդհանրություններ և այսօր կողմերը կարող են գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երևանում դեսպանության հիմնադրումը կնպաստի երկու երկրների բարեկամության առավել խորացմանը: 

Զրուցակիցները, կարևորելով երկու ԱԳՆ-երի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք են բերել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր:

/Panorama.am/
Просмотров: 419 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ